Քննչական կոմիտեն վերաբացել է ՀՀ ոստիկանապետ Վալերի Օսիպյանի եղբոր որդու մասնակցությամբ 2014 թվականին Նուբարաշենում տեղի ունեցած դանակահարության գործը. կա 4 մեղադյալ:
Նշենք, որ Սեդրակ Օսիպյանին մեղադրանք է առաջադրվել քրօրենսգրքի 112-րդ հոդվածի առաջին մասով և 258-րդի 4-րդ մասի հատկանիշներով: Վերջինիս նկատմամբ որպես խափանման միջոց է ընտրվել ստորագրությամբ երկրից չբացակայելը:
Հիշեցնենք, որ 5 տարի առաջ Սեդրակ Օսիպյանի մասնակցությամբ Նուբարաշենում տեղի ունեցած վիճաբանության հետևանքով դանակահարվել էր քաղաքացի Վանուշ Ալեքսանյանը: