Խնդրում ենք սպասել...

Իրադարձություններ

«Եթե որևէ մեկը չի ուզում, որ իր օրգանները մահից հետո օգտագործվեն, նախօրոք պետք է հրաժարվի». Արսեն Թորոսյան

20:50, հինգշաբթի, 25 ապրիլի, 2019 թ.
«Եթե որևէ մեկը չի ուզում, որ իր օրգանները մահից հետո օգտագործվեն, նախօրոք պետք է հրաժարվի». Արսեն Թորոսյան

ՀՀ առողջապահության նախարար Արսեն Թոորոսյանը տեղեկացրել էր, որ Հայաստանի առողջապահության պատմության մեջ առաջին անգամ կատարվել է կենդանի դոնորից լյարդի փոխպատվաստում:

«Հատուկ ուզում եմ շեշտել, որ փոխպատվաստման զարգացման այս ուղղությունը ներգրավելու է մի քանի կենտրոնների միաժամանակյա աշխատանքը և չի սահմանափակվելու մեկ կենտրոնով: Վստահ եմ, որ չի լինելու որևէ մրցակցություն բժշկական կենտրոնների միջև, և խոշոր այն կենտրոնները, որոնք կկարողանան կադրերի պատրաստվածությամբ տեխնոլոգիաներով այս ծրագրի մեջ մտնել, իրար հետ համագործակցելու են: Օրինակ՝ եթե լինի ուղեղային մահվան դեպք, պետք է այնպես անել, որ մյուս օրգանները տարբեր կենտրոններում օգտագործվեն»,- այսօր ասուլիսի ժամանակ ասել է Թորոսյանը:

Նախարարի խոսքով՝ դիակային օրգանները պետք է հասնեն ամենաշուտ գրանցված և ամենակարիքավոր հիվանդներին: «Եթե որևէ մեկը չի ուզում, որ իր օրգանները մահից հետո օգտագործվեն, նախօրոք պետք է հրաժարվի այլ մարդկանց կյանքեր փրկելուց: Այս պահին մեխանիզմը դեռ չի գործում, կլինեն հստակեցումներ, թե ինչպես և որտեղ պետք է այդ հրաժարականը գրեն: Համաշխարհային փորձը ցույց է տալիս, որ մարդկանց նույնիսկ 1 տոկոսը չի հրաժարվում»,- ասել է Արսեն Թորոսյանը:

«Եթե որևէ մեկը չի ուզում, որ իր օրգանները մահից հետո օգտագործվեն, նախօրոք պետք է հրաժարվի». Արսեն Թորոսյան
8217 | 0
Facebook