Խնդրում ենք սպասել...

Իրադարձություններ

«Սպայկա»-ի տնօրենի պաշտպանների վերաքննիչ բողոքի քննությունը հետաձգվեց

20:00, հինգշաբթի, 25 ապրիլի, 2019 թ.
«Սպայկա»-ի տնօրենի պաշտպանների վերաքննիչ բողոքի քննությունը հետաձգվեց

«Սպայկա» ընկերության տնօրեն Դավիթ Ղազարյանի պաշտպանների ներկայացրած վերաքննիչ բողոքի քննությունը հետաձգվեց։ Դատը կշարունակվի ապրիլի 29-ին: Այս մասին հայտնել է Ղազարյանի փաստաբան Սամվել Սիմոնյանը:

Նշենք, որ Ղազարյանի պաշտպանները բողոքարկում են ընհանուր իրավասության դատարանի որոշումը, որով Ղազարյանը ապրիլի 8-ին կալանավորվեց:

Հիշեցնենք, որ Պետեկամուտների կոմիտեն ապրիլի 5-ին հայտարարել էր, որ գյուղմթերքի խոշոր փոխադրող «Սպայկան» չի կատարել իր հարկային պատրավորությունները՝ պետությանը պատճառելով 7 միլիարդ 36 միլիոն դրամի վնաս։ Դավիթ Ղազարյանը մեղադրվում է առանձնապես խոշոր չափի հարկ ու տուրք չվճարելու համար։

2684 | 0
Facebook