Հայ պրոֆեսիոնալ բռնցքամարտիկ Արամ Ավագյանը մայիսի 2-ին Լաս Վեգասում կանցկացնի իր հոբելյանական՝ 10-րդ մենամարտը պրոֆեսիոնալ ռինգում: Golden Boy Promotions-ի կազմակերպած շոուի ընթացքում հայ բռնցքամարտիկը WBC International Silver գոտու պաշտպանության համար մրցելու է ամերիկացի Ֆրանցիսկո Էսպարզայի հետ:
«Նախապատրաստությունն անցնում է բնականոն հունով: Այս երկու ամիսների ընթացքում մեծ աճ եմ գրանցել: Էսպարզան նույնպես պարտություն չունի պրոֆեսիոնալ ռինգում: Ունենք գրեթե նույն ցուցանիշը: Մրցակցին մանրակրկիտ ուսումնասիրել ենք և մարզչի հետ ունենք հստակ մշակված պլան: Նա սիրում է մենամարտել առաջին համարով: Մնացածը ցույց կտա ռինգը»,-ասաց Ավագյանը: