Խնդրում ենք սպասել...

Միջազգային

«Կիպրոսն աջակցում է Հայաստանի ջանքերին Հայոց ցեղասպանության միջազգային ճանաչմանը հասնելու հարցում». Նիկոս Անաստասիադես

17:30, հինգշաբթի, 25 ապրիլի, 2019 թ.
«Կիպրոսն աջակցում է Հայաստանի ջանքերին Հայոց ցեղասպանության միջազգային ճանաչմանը հասնելու հարցում». Նիկոս Անաստասիադես

Cyprus News Agency-ի հաղորդմամբ, Կիպրոսն աջակցում է Հայոց ցեղասպանության միջազգային ճանաչմանը հասնելու Հայաստանի ջանքերին: Այս մասին հայտարարել է Կիպրոսի նախագահ Նիկոս Անաստասիադեսը:

Կիպրոսի նախագահն ընդգծել է, որ Կիպրոսը Եվրոպայում առաջին երկրներից է, որը ճանաչել է այդ սարսափելի հանցագործությունը և պահանջում է պատմական արդարության հաստատում:

Դիմելով Կիպրոսի հայ համայնքին՝ Նիկոս Անաստասիադեսն նշել է, որ նրանք էական ներդրում են ունեցել այն առաջընթացի մեջ, որին հասել են ընդհանուր հայրենիքում: «Մեր համակեցությունն օրինակ է ամբողջ աշխարհի համար»,- ասված է Կիպրոսի նախագահի հայտարարության մեջ:

5112 | 0
Facebook