Խնդրում ենք սպասել...

Միջազգային

Շրի Լանկայի ահաբեկիչներից մեկը նախկինում դատապարտված է եղել

17:20, հինգշաբթի, 25 ապրիլի, 2019 թ.
Շրի Լանկայի ահաբեկիչներից մեկը նախկինում դատապարտված է եղել

Շրի Լանկայի ահաբեկչության մասնակիցներից մեկը նախկինում դատապարտված է եղել, այս մասին հաղորդում է CNN-ը: Նա Cinnamon Grand-ը պայթեցնողներից մեկն էր:

Տեղի ոստիկանապետի հաղորդմամբ, իրավապահները ճանաչում են Իբրահիմ ընտանիքի բոլոր անդամներին: Ընտանիքի հայրը՝ Մուհամեդ Յուսուֆ Իբրահիմը համեմունքների վաճառքով զբաղվող հարուստ գործարար է:

Շրի Լանկայի վարչապետ Ռանիլ Վիկրամասնիգհեի փոխանցմամբ, կասկածյալների մեծ մասն արտասահմանում կրթություն են ստացել:

Հիշեցնենք՝ կիրակի Շրի Լանկայի կաթոլիկ եկեղեցիներում ու հյուրանոցներում պայթյունների հետևանքով զոհերի թիվը հասնում է 360-ի:

4288 | 0
Facebook