Խնդրում ենք սպասել...

Համացանց

«Ո՞նց անենք, որ «ոչ մի կլանի մեջ չլինենք», ոչ մի բիզնես չանենք, բայց միլիոնները հոսեն». Ստյոպա Սաֆարյան

15:50, հինգշաբթի, 25 ապրիլի, 2019 թ.
«Ո՞նց անենք, որ «ոչ մի կլանի մեջ չլինենք», ոչ մի բիզնես չանենք, բայց միլիոնները հոսեն». Ստյոպա Սաֆարյան

Քաղաքագետ Ստյոպա Սաֆարյանը գրել է. «Իշխանության մեջ էլ մարդիկ կա՞ն, որ «էթիկապես կոռեկտ» չեն համարում ՊՎԾ-ական երիտասարդ միլիոնատեր Արգիշտի Քյարամյանի կամ նմանների ունեցվածի ուսումնասիրությունը: Գոնե մեզ էլ բացատրեք, թե ոնց անենք, որ «ոչ մի կլանի մեջ չլինենք», ոչ մի բիզնես չանենք, բայց մեր տուն միլիոններ հոսեն: Ի վերջո, 4 բարձրագույն կրթությամբ, 5 լեզուներ իմացող տղա եմ, ունեցած չունեցածս ծնողներիցս ժառանգություն ստացած տուն ու հողատարածք է սահմանի վրա, հարազատների ու ընկերների տված պարտքով գնած բնակարան ու անցած տարի նորից հարազատների աջակցությամբ գնված մեքենա: 5 տարի պատգամավոր եմ եղել, բայց մեր տուն միլիոններ չհոսեցին: Ինչպես Նիկոլ Փաշինյանն էր ժամանակին արդարացիորեն հետաքրքրվում Հովիկ Աբրահամյանի բիզնես հաջողության գաղտնիքով, ես էլ ում ուզում իմանամ՝ սրանց այսքանը որտե՞ղից....»:

6142 | 1
Facebook