Հունաստանում ավարտվեց վետերան շախմատիստների աշխարհի թիմային առաջնությունը: Հայաստանի հավաքականը 12 միավորով կիսեց 3-6-րդ հորիզոնականները և լրացուցիչ ցուցանիշների հաշվարկից հետո զբաղեցրեց 4-րդ հորիզոնականը: Հայաստանի հավաքականի անդամները սակայն արժանացան անհատական մեդալների. Արտաշես Մինասյանը լավագույն արդյունքը ցույց տվեց 2-րդ խաղատախտակի առջև հանդես եկող շախմատիստների պայքարում, Արշակ Պետրոսյանը ոսկե մեդալ նվաճեց 4-րդ խաղատախտակի վրա, իսկ Կարեն Մովսիսյանը 3-րդ խաղատախտակի վրա ցույց տված արդյունքի շնորհիվ արժանացավ արծաթե մեդալի: