Խնդրում ենք սպասել...

Միջազգային

Բողոքի ակցիաների հետևանքով սուդանցի 3 գեներալ հրաժարական է տվել

15:15, հինգշաբթի, 25 ապրիլի, 2019 թ.
Բողոքի ակցիաների հետևանքով սուդանցի 3 գեներալ հրաժարական է տվել

Սուդանը ղեկավարող անցումային ռազմական խորհրդի երեք գեներալներ հրաժարական են տվել, հաղորդում է BBC-ն: Պաշտոնաթող նախագահ Օմար ալ Բաշիրից հետո գեներալների հրաժարականը ցուցարարների առաջնային պահանջներից էր:

Ժողովրդավարական արժեքների վերահաստատման համար Խարթումում ընթացող բողոքի ակցիաները շարունակվում են: Ակցիայի մասնակիցները պահանջում են, որ ռազմական խորհրդին փոխարինի քաղաքացիական վարչակազմը:

Հրաժարական տված երեք գեներալներն են՝ Օմար Զեյն ալ Աբիդենն, Ջալալ ալ Դին ալ Շեյխը և Ալ Թայեբ Բաբակիր Ալի Ֆադեյելնը:

3616 | 0
Facebook