Խնդրում ենք սպասել...

Միջազգային

Քլոե Քարդաշյանը մեջբերել է Վիլյամ Սարոյանի խոսքերը

14:20, հինգշաբթի, 25 ապրիլի, 2019 թ.
Քլոե Քարդաշյանը մեջբերել է Վիլյամ Սարոյանի խոսքերը

Քլոե Քարդաշյանն իր Instagram-ի էջում Հայոց ցեղասպանության 104-րդ տարելիցի կապակցությամբ հրապարակումներ է կատարել: Քարդաշյանը նախ հրապարակել է հայոց եռագույնը, ապա ցեղասպանության 100-ամյա տարելիցի խորհրդանիշ հանդիսացող անմոռուկը: Քլոեն մեջբերել է Վիլյամ Սարոյանին. «Փորձեք կործանել այս ցեղը, ասացեք՝ դարձյալ 1915 է, ու աշխարհի աչքը՝ պատերազմի ծխով բռնված: Կործանեցեք Հայաստանը, տեսեք՝ կկարողանա՞ք: Քշեք տներից անապատ, մի մոռացեք ձեռքներից խլել ճամփի հացն ու ջրի վերջին ումպը, կրակի մատնեցեք նրանց տներն ու եկեղեցիները: Տեսեք՝ նրանք դարձյալ պիտի չապրե՞ն: Տեսեք՝ ցեղը դարձյալ պիտի չհառնի՞, երբ նրանցից երկուսը հանդիպեն ու ծիծաղեն իրենց մայրենի լեզվով: Ջանացեք, տեսեք՝ կկարողանա՞ք, շուն շանորդիներ, նրանց արգելել, որ չծաղրեն ձեր մեծ-մեծ գաղափարները, որ աշխարհում երկու հայ չխոսեն իրար հետ, փորձեք ջնջել նրանց»:

5326 | 0
Facebook