Խնդրում ենք սպասել...

Իրադարձություններ

«Թող բացահայտեն օֆշորային «Ռոբերտո» ընկերությունում գրանցված իրական սեփականատերերին». Հայկ Գևորգյան

12:45, հինգշաբթի, 25 ապրիլի, 2019 թ.
«Թող բացահայտեն օֆշորային «Ռոբերտո» ընկերությունում գրանցված իրական սեփականատերերին». Հայկ Գևորգյան

Այսօր ԱԺ ճեպազրույցի ժամանակ «Իմ քայլը» խմբակցության պատգամավոր, տնտեսագետ Հայկ Գևորգյանը կրկին անդրադարձավ «Արարատցեմենտի» հետ կապված խնդրին և գործարանի կողմից գազի, էլեկտրաէներգիայի պարտավորություններին։

«Խոսքը գնում է 2002 թվականի Կառավարության 14/65 Ա որոշման մասին, որտեղ 2-րդ կետով նշվում է, որ բաժնետոմսերի գինը սահմանված է 200 հազար դոլար, որը պետք է վճարվի 3 բանկային օրվա ընթացքում։

Ներքևում նշված նաև, որ գործարանը պարտք է, որը պետք է մարվի։ Որպեսզի հասկանաք՝ ինչի մասին է խոսքը, պետք է պարզենք՝ վճարում կատարվե՞լ է, թե՞ չի կատարվել։

Երկրորդ՝ գործարանը վաճառվել է «Ռոբերտո» ընկերությանը, որի հետ իր կապը Գագիկ Ծառուկյանը չի հաստատում։ Ես կմեջբերեի կառավարության մյուս կետերը, որոնցով էլեկտրաէներգիայի, ջրի բոլոր պարտքերը ներվում են գործարանին։ Երկրորդ՝ ես կհորդորեի իմ գործընկերներին՝ ներկայացնել նաև այն իրավիճակը, թե ի՞նչ է եղել գործարանի հետ սեփականաշնորհումից առաջ մեկ տարվա ընթացքում, ինչպե՞ս է «ՀայՌուսգազարդի» նկատմամբ պարտքը 1 մլն-ից դարձել 7 մլն, ինչի՞ շնորհիվ, ո՞ւր է գնացել էդ ընթացքում ցեմենտի գործարանում առկա 1,5 մլն դոլարի ցեմենտը։ Իրենց կայքում գրված է, որ 2002-ին գործարանն անցել է «Մուլտի Գրուպին», սակայն, իրականում, 2002 թվականին գործարանը 200 հազար դոլարով վաճառվել է «Ռոբերտո» ընկերությանը, որը գրանցված է Բելգիայում, իսկ նրա հիմնադիրն օֆշորային ընկերություն է։ Թող բարի լինեն բացահայտեն էդ օֆշորային ընկերությունում գրանցված իրական սեփականատերերին»,- ասաց Հայկ Գևորգյանը։

6372 | 0
Facebook