Խնդրում ենք սպասել...

Իրադարձություններ

«Ժպիտով եմ վերաբերվում նրան, թե ինչպես Միհրան Պողոսյանը դարձավ գեներալ». Հայկ Գևորգյան

12:10, հինգշաբթի, 25 ապրիլի, 2019 թ.
«Ժպիտով եմ վերաբերվում նրան, թե ինչպես Միհրան Պողոսյանը դարձավ գեներալ». Հայկ Գևորգյան

ԱԺ ճեպազրույցի ժամանակ պատասխանելով հարցին, թե Միհրան Պողոսյանի՝ ՌԴ-ից քաղաքական ապաստան խնդրելն ի՞նչ հետևանքներ կարող է ունենալ և կարո՞ղ է առիթ դառնալ Ռուսաստանի հետ առևտրի մեջ մտնելու, ԱԺ տնտեսական հարցերի մշտական հանձնաժողովի նախագահ Բաբկեն Թունյանը դժվարացավ կարծիք հայտնել․ «Սակայն, որպես ՀՀ քաղաքացի, ես այդ ամենին վատ եմ վերաբերվում։ Առհասարակ ցանկալի չէ, որ քո երկրի նախկին բարձրաստիճան պաշտոնյան, գեներալը, որը որոշ իմաստով նաև պետական գաղտնիքի կրող է, ապաստան խնդրի ուրիշ երկրից։ Ինչ վերաբերում է Ռուսաստանի ազդեցությանը, չեմ կարծում՝ նա մտնի ինչ-որ սակարկությունների, բանակցությունների մեջ»։

«Իմ քայլից» Հայկ Գևորգյանն էլ նշեց, որ ժպիտով է վերաբերվում դրան․ «Որպես ՀՀ քաղաքացի, ես ժպիտով եմ վերաբերվում դրան, նաև նրան, թե ինչպես Միհրան Պողոսյանը դարձավ գեներալ»։

7310 | 0
Facebook