Խնդրում ենք սպասել...

Համացանց

«Միայն լոլոներ, ֆեյսբուքյան գրառումներ․․․». Գալուստ Նանյանը՝ բնապահպանական խնդիրների մասին

10:30, հինգշաբթի, 25 ապրիլի, 2019 թ.
«Միայն լոլոներ, ֆեյսբուքյան գրառումներ․․․». Գալուստ Նանյանը՝ բնապահպանական խնդիրների մասին

Բնապահպանական տեղեկատվության վերլուծաբան Գալուստ Նանյանը ֆեյսբուքյան իր էջում անդրադարձել է բնապահպանական խնդիրներին՝ գրելով․ «Ուղիղ մեկ տարի չխոսեցի բնապահպանական ոլորտից, ուղիղ մեկ տարի լուռ մնացի….

Իսկ այսօր մի քանի կետով անդրադառնամ ոլորտի գլխին կախված Դամոկլյան սրին…

1. Ուղիղ մեկ տարի խոսեցին ու ընդամենը սևով սպիտակ թղթի վրա ցույց տվեցին, թե արել ենք ու արել…

2. Խոսեցին, թե վերջ ենք դնում պոլիէթիլենային տոպրակների վաճառքը Հայաստանում, իսկ թե ինչ տոպրակներ կգան փոխարինելու դրա մասին չի խոսվում: Միգուցե թղթի տոպրակները, բայց անտառ- փայտ- թուղթ..․ շղթան որտեղից են ապահովելու, դա հայտնի չէ… Դե չիմացողների համար գրեմ՝ թուղթը ծնվում է անտառից…Նաև չկազմակերպվեց պլաստիկի վերամշակման հարցը, որը պետք է սկսվեր աղբի տեսակավորումից։

3. Այո, պոլիէթիլային տոպրակների արգելքից ենք խոսում, բայց մոռանում ենք հայրենի աղբահանության ու աղբանոցների վիճակի մասին, ու նույն պոլիէթիլային տոպրակների ու տարաների կույտերի մասին, որ կուտակաված է հայրենի արոտավայրերի, խոտհարքների, մշակովի ու անմշակ հողակտորների վրա..․ Բայց չէ, որ բնապահպանական գերատեսչությունը առաջնահերթ պլաստիկից ազատվելու, կենդանիների ստամոքսում չհայտնվելու նաև այս մասը պետք է մտածեր։

4. Ջուր… Երկրիս նախագահը իր ելույթներից մեկում հիշեցրեց աշխարհին, որ չնայած Հայաստանը նավթ չունի, բայց ունի ավելի հարուստ պաշար, դա` քաղցրահամ ջուրն է… Ողջունելի է, իսկ ի՞նչ է անում երկրիս կառավարող ՀՀ կառավարության ղեկավարը, յուր կաբինետի մաս կազմող Բնապահպանության նախարարը… Ոչինչ. Միայն և միայն լոլոներ, Ֆեյսբուքյան գրառումներ, այս ու այն գրառման պատասխան տալուց զատ, ոչինչ… Եթե աներ, մեկ տարվա մեջ մեր աչքի լույս Սևանը ևս 7 սմ չէր իջնի։ Տարածաշրջանի ամենամեծ քաղցրահամ ջրի ամբար համարվող Սևանա լիճը դեռ օգնության ճիչեր է անում, աղաչում, որ իրեն փրկեն, սակայն այս ու այն չակերտավոր նախկին բնապահպաններ, իսկ այսօր արդեն ոլորտը ղեկավարողներ աչք փակելով ոչնչացնում ու ոչնչացնում են մեր ջրի պաշարները:

5. Հողային ոլորտի մասով էլ ոչին չարվեց․ և այն, որ ինքս դեռ Հայաստանում էի և մի քանի տարի ՀՀ բնապահպանության նախարարին կից Խորհրդի անդամ, ինչպես նաև մոտ 10 ամիս ՀՀ բնապահպանության նախարարի խորհրդատու, մի քանի անգամ բարձրաձայնել էի, որ սեփակաշնորհման արդյունքում ստացված գյուղնշանակության հողակտորներում դեռ 90-ական թվականերին արդյունահանվել են ավազահանքեր, և արդյունքում գյուղնշանակության հողակտորները, որոնք քարտեզագրված են որպես վարելահող, դրանց տեղն այսօր մի քանի մետր խորության փոսեր են, ինչը բնապահպանական աղետ է համարվում. օդի և հողերի աղտոտվածության առումով հարակից հողակտորների և համայնքի վրա: Ի դեպ այս ամենի մասին լավ տեղյակ է նաև ներկայիս նախարարը, ում ժամանակին դեմ դիմաց էինք նստում խորհրդի նիստերին:

6. Ջրերի կառավարման մասով նորից 0 գնահատական: Արարատյան արտեզյան ջրահավաք ավազանի մասով ոչ մի աշխատանք: Իսկ եթե խոսենք Սևնաի կառավարման մասին և ավազանի կենսաբազմազանության և դրա հետագա վերրարտադրության մասով, կարելի է նշել մեկ փաստ: Անցնող աշնանը Երևանի փողոցները հեղհեղած սիգի առատությունը և մոտ կեսկիլոգրամանոց սիգի 200 դրամ վաճառքը: Ու այսօր սիգ այլևս չկա։ Սա՞ էր պահպանությունը։

7. Անտառային կառավարման մասին: Երբ ՀՀ բնապահպանության փոխնախարար նշանակվեց Այսեր Ղազարյանը, ով թիվ մեկ գիտակներից է ՀՀ-ում անտառային կառավարման ոլորտում՝ շատ ոգևորիչ էր: Իսկ երբ արդեն զգում ես, որ ուղիղ մեկ տարի այս առումով ոչ մի քայլ չի կատարվել արդեն զարմանում ես: Իսկ երբ հետո համեմատություն ես փորձում տանել միջազգային և պետական սեկտորների միջև որտեղ իր աշխատանքերն է տարել իմ կողմից շատ հարգված փոխնախարար Ղազարյանը հասկանում ես, որ միջազգային սեկտորում աշխատած տարիներին պրն Ղազարյանը իր մեծ լուման է ներդրել ոլորտի զարգացման համար, իսկ ահա պետական սեկտորում աշխատած մեկ տարին ոչինչ ասող ժամանակահատված է: Ուզում եմ հասկանալ. ի՞նչ է խանգառում այս մարդուն աշխատել, ուզում եմ հարցնել, եթե ոչինչ, ապա ինչո՞ւ մինչ հիմա անտառների գույքագրումը չի արվել, չի ներկայացվել հանրությանը։ Պատճառը ո՞րն է։ Հարց եմ տալիս, որ չասեք. «արդար չես Գալուստ Նանյան, մարդիկ աշխատում են»։

8. Մի քանի ամիս բնապահպանության փոխնախարար աշխատած Գնել Սանոսյանը, ով 100 օրը աշխատելու ամփոփելու ժամանակ հայտարարեց, որ իրենք իրենց կատարած 100 օրվանից շատ գոհ են, և, որ «այսպիսով», «այսպես ասած» և նմանատիպ բառերի շարան արտահայտելով նա այդպես էլ ոչինչ չհասկացավ բնապահպանական ոլորտից, իսկ ինչպես հասկանալ, որ նրա անմիջական ղեկավարը Բնապահպանության էպիկենտրոնում տեսնում է միայն բնապահպանական տնտեսությունը և էկոնոմիկան… Այսինքն՝ ամենը դիտվում է բնությունը շահագործել, բնությունից շահ ստանալ… Սանոսյանը հետագայում հայտնվեց Գեղարքունիքի մարզպետի աթոռին, ով այդ պաշտոնը ստանձնելուց անմիջապես հետո հայտարարեց, որ նա բնապահպանության ոլորտից շատ բան է հասկանում, և որ նա ամեն ինչ կանի որ շատ շուտ լուծվեն մարզի բնապահպանական խնդիրները: Իսկ թե ինչ խնդիրներ լուծվեցին նրա մարզպետ աշխատած ամիսներին, դա թողում եմ վերլուծաբանների դատին: Ես իմ կարծիքին եմ մնում, իսկ Սևանի ջուրը նվազում, նվազում…

9. Նախարարի առաջին տեղակալ Իրինա Ղափլանյանը, որ այդպես էլ ոլորտին մոտ կագնած մասնագետները չճանաչեցին, ու մինչ օրս չեն փորձում հասկանալ, թե ինչպես պատահեց, որ ընդամենը ԿԱՆԱՉ և ԲՆԱՊԱՀՊԱՆՈւԹՅՈւՆ բառերին մոտ «Գրին Բին էկո» սրճարանների ցանցի համահիմնադիրը հանկարծ հայտնվեց ամենակարևոր ոլորտներից մեկի՝ Բնապահպանության նախարարի առաջին տեղակալի պաշտոնին: Ի՞նչ արժանիքների, ի՞նչ մասնագիտական նվաճումների։ Թեպետ բնապահպանության հետ կապ չունեցող, «վերևվներում» բարեխոսված մեկը։
     Ի դեպ սա մի պաշտոն է, որ իր գործունեությամբ և կատարված աշխատանքով շարժիչն է համարվում Բնապահպանության գերատեսչության և կառավարման մեջ:
     Կարծում եմ, էլեկտոմոբիլ գովազդելուց հետո նույնիսկ Կառավարության մնացած անդամները հասկացան, որ սույն տիկինը և իր կատարած աշխատանքը մի կողմ դնելով ընդամենը պետք է նշել, որ նա ոլորտին ընդհանրապես չի տիրապետում, և եթե գեթ մեկ լրագրող նրան փորձի մի քանի ճիշտ և ոլորտին մոտ մասնագիտական հարց տալ, ապա սույն տիկնոջ ուղեղը, ինչպես ասում են․ կկախվի։ Հիշո՞ւմ եք, ինչպես էր ժամանակին կախվում Pentium 1 համակարգիչը:
     Ու նրա կողմից առաջ տարած օրենքի նախագծերը կամ թեկուզ մի քանի երկրների միջև այս մեկ տարվա ընթացքում ստորագրված համագործակցության հուշագրերը ենթադրել է տալիս մտածել, որ ժամանակին տիկին Ղափլանյանն իր ուսումնառության ընթացում օրինակ, պաշտպանած թեզի թեման ընտրել է Սաուդյան Արաբիայի արտաքին քաղաքականության երկակիությունը: Էլ չեմ խոսում այլ կեղծ օրակարգերի մասին, որ ներկայացվում են փուչ բաներ, որևիցե մեր իրականության հետ կապ չունեցող թեմաներ, դիմացը իրական խնդիրների լուծում չարաջարկելով:
     ԱՆԸՆԴՈւՆԵԼԻ է ՄԻ ԱՐԵՔ ՆՄԱՆ ԲԱՆԵՐ․․․ ՈւՂՂԱԿԻ ԴՐԱՆՔ ՇԱՏ ԾԻԾԱՂԵԼԻ ԵՆ…

10. Հանքավայրերի մասով հիշեցի մի հետաքրքիր դրվագ․ երբ Էրիկ Գրիգորյանը նշանակվեց բնապահպանության նախարար, նրա առաջին հանդիպումից հետո վարչապետ Փաշինյանի հետ հարց բարձրացվեց, որպեսզի ստուգումներ սկսվեն ՀՀ բոլոր հանքարդյունաբերությամբ զբաղվող ընկերություններում և հանքավայրերում։ Սակայան հետո վերջինս փոշմանեց, քանի, որ ստուգումների առաջին թիրախն ընտրվեց Ամուլսարի հանքավայրը: Սկզբից Գրիգորյանը մոռացել էր, որ ժամանակին օգուտներ է ունեցել «Գեոթիմ» ընկերությունից, որը հետագայում անվանափոխվեց «Լիդինա Արմենիա» ընկերության, և ընկերության մի քանի միջոցառումների ժամանակ անգամ վերջինս գործուղվել է արտասահման ծանոթանալու համար նմանօրինակ հանքարդյունաբերության ծրագրերին: Դե իհարկե նորից եմ կրկնում՝ Էրիկ Գրիգորյանը թիվ մեկ ջատագովն է բնապահպանական տնտեսություն գաղափարին, բայց մեկ տարի անց հանքերի թափանցիկությունը ինչպես որ խոսք էր տրվել Փաշինյանի հետ մեկտեղ, այդպես էլ չապահովվեց:

Մեկ տարավա ընթացքում ՀՀ բնապահպանության նախարարությունն իր պաշտոնական կայքում տեղադրել է 200-ից ավել ոչինչ չասող լուր/ կամ նորություն։ Իսկ, օրինակ արդեն իսկ մեկ տարի առաջ Փաշինյանի շուրթերով հնչած բնապահպանական թեմաներ լուսաբանող լրագրողների թիմը, որն է «Էկո-մեդիա» լրագրողական ցանցը, որ պետք է համագործակցեր բնապահպանության ու հատկապես հանքարդյունաբերության ոլորտը թափանցիկ ու անաչառ լուսաբանելու համար՝ այդպես էլ նախարար Էրիկ Գրիգորյանից վարչապետի ցուցումը չկատարեց։

Կարելի է շատ բան ասել, բայց մեկ տարվա մեջ նախարարից մեծամտացած դեռահասի լոլոներ ենք միայն լսում, դիմացը դեռևս անտառները մնում չգույքագրված, չքարտեզագրված, ինչպես որ նաև հատուկ պահպանվող, մասնավորապես Խոսրովի արգելոցի դեպքում ակնկալվում էր։ Լավ, ասենք «Էկո-մեդիա» յի հետ չեք ուզում համագործակցել, իմ անձը ձեզ խանգառում է, բա մյուս լրագրողներն ինչու մեկ տարվա մեջ կոնկրետ ոլորտային բարեփոխումների մասին չեն տեղեկացվում։ Պատասխանն այն է, որ նախարար Գրիգորյանը ջանք ու եռանդ չխնայեց, ու մեկ տարվա ընթացքում այս ու այն հիմնադրամների և միջազգային կառույցների ղեկավարներին, ովքեր իրականացնում են բնապահպանական տարաբնույթ ծրագրեր, փորձեց զգուշացնել և արգելեց չհամագործակցել «Էկո Մեդիա» ցանցի հետ: Համենայն դեպս, մեզ դա են մարդիկ ասում։
     Համենայն դեպս՝ նաև ոլորտի մարդիկ գիտեն, որ պարոն Գրիգորյանը մեկ տարի է այդ միջազգային ծրագրերի ղեկավարների հետ չի շփվում։ Ավելին նա փորձում է այդ ծրագրերի ֆինանսական բոլոր շարժերը միանձնյա կատարի, չնայած միջպետական համաձայնագրերին, որ դոնոր կազմակերպություն և ՀՀ կառավարություն փոխգործակցում է պայմանավորված։

Եվ այո, հենց այդպես, ես մեկ տարի չէի խոսում, իսկ այսօր պետք է խոսեմ ոլորտից, որին իմ կյանքիս գիտակից մասնաբաժինն եմ նվիրել, սովորել, հմտացել և տվել ամենը, ինչ կարող էի: Էրիկ Գրիգորյանը, օրինակ համեստորեն հետևում է մի քանի դատական գործընթացների, որ այս ընթացում շարունակվում է Երևնաի և մարզերի մի քանի դատարներում, որոնց թեման բնապահպանությունն է: Օրինակ, մի քանի գործով մեղադրանք է առաջադրված մի մարդու, ով ժամանակին նախարար Գրիգորյանի մեծ աջակից է եղել, իսկ այսօ՞ր…Այսօր իրեն խելքի պուտուկի տեղ դրած Գրիգորյանը հետևում է անկյունից, սուսուփուս «Մալչիշ-կիբալչիշի» ոչ սև, ոչ սպիտակի կերպարը մտած կարգավիճակում։

Ես սա իմ կողմից եմ հիշեցնում ինձ համար միշտ Էրիկին, որ կյանքն աստիճան է՝ մի օր աթոռի տակ ես լինում, հետո հայտնվում աթոռին նստած, իսկ հետո հայտնվում աթոռի ոտի տակ ճզմված….

Երկար-բարակ չգրեմ, հավելեմ միայն, որ Էրիկն այդպես էլ չդարձավ Բնապահպանության նախարար. սրտացավ, գործունյա, լավ կազմակերպիչ։ Նախընտրեց կրիայի պատյանի մեջ մնալ ու դոփել, ստերի, կեղծավոր գովերգության, սոցցանցերից դուրս չեկող, ստատուս գրող, ֆեյքերի բանակով ստատուսագիր լինել ու ամենքին հավատացնել, որ ամեն ինչ OK է… Հա, էնքան OK –յա, որ անտառները էլի փրթում են, ուղղակի դրանց մասին լռում են, կամ լռեցնում, որ հանքերը նորից չեն կատարում շրջակա միջավայրը աղտոտելու ռիսկերի գործողությունները, բայց նրանք էլի պլստում են պատժից, որ իր նախկին շրջապատը անգրագետ գործողություններով շարունակում է բնապահպանության ոլորտում մանեկենշիկների դեր խաղալ, բայց խնդիրներն այդպես էլ պոդիումի վրա իբրև գովազդ են մնում։ Անում ամենը, որ ոլորտի գիտական պոտենցիալը չաշխատի, սկսած ՀՀ ԳԱԱ Կենդանաբանության և հիդրոէկոլոգիայի ինստիտուտի տարեկան Սևանի ձկան պաշարը հաշվարկելուն տարեկան հատկացվելիք գումարից զրկելով, վերջացրած իր ընկեր Երևանի կենդանաբանական այգու տնօրենի անուղեղ կառավարման հետևանքով այգին կործանելու գործողությունները պարտկելուց։

Եթե այդպես չի, ապա հարց եմ տալիս․ պ-ն Գրիգորյան, աչքս մտցրեք այն էական, շոշափելի աշխատանքը, որ ոլորտում արել եք։
     Առայժմ այսքանը։
     Շարունակելու եմ»։

2905 | 1
Facebook