Կոլոմբոյից 40 կմ արևելք նոր պայթյուն է որոտացել, այս մասին հայտնում է News 1st-ը՝ հղում կատարելով տեղի ոստիկանությանը: Նշվում է, որ դեպքը տեղի է ունեցել վաղ առավոտյան՝ Պուգոդա շրջանում: Զոհերի ու վիրավորների մասին տեղեկություններ չկան: Ada Derana պարբերականի տեղեկություններով, պայթյունը որոտացել է քաղաքային դատարանի շենքի տարածքում: