Խնդրում ենք սպասել...

Համացանց

«Ակնհայտ է, որ Հայկական հարցի լուծումը հանդիպում է Թուրքիայի կանգնեցրած բետոնե պատին». Լևոն Շիրինյան

10:05, հինգշաբթի, 25 ապրիլի, 2019 թ.
«Ակնհայտ է, որ Հայկական հարցի լուծումը հանդիպում է Թուրքիայի կանգնեցրած բետոնե պատին». Լևոն Շիրինյան

Քաղաքական գիտությունների դոկտոր, պրոֆեսոր Լևոն Շիրինյանը ֆեյսբուքյան իր էջում գրել է. «Հայրենակի՛ց, ակնհայտ է, որ Հայկական հարցի լուծումը հանդիպում է Թուրքիայի կանգնեցրած բետոնե պատին և, գործնական իմաստով, տերությունների ակնհայտ դժկամությանը: Դա նշանակում է ՀԱՎԱՔԱԿԱՆ ՀԱՅՈՒԹՅՈՒՆԸ պետք է որոնի և գտնի ՆՈՐ մոտեցումներ: Այդ շրջագծի մեջ կարևորագույն խնդիր է դառնում ՀԱՅԿԱԿԱՆ ՆՅՈՒՐՆԲԵՐԳԻ կազմակերպումը Ստրասբուրգում, կամ Լոնդոնում կամ Փարիզում: Դատավարության հիմքում պետք է դրվի Անտանտի երեք տերությունների 1915 թվականի մայիսի 24-ի Համատեղ հայտարարությունը: ԴԱ ՄԵՆՔ ԿԱՐՈՂ ԵՆՔ ԱՆԵԼ»:

2418 | 0
Facebook