Խնդրում ենք սպասել...

Համացանց

«Թուրքիայի դրոշ վառելով, թուրքերին մեր քրֆելով չեն պատմական վրեժ լուծում». Արշալույս Մղդեսյան

03:10, հինգշաբթի, 25 ապրիլի, 2019 թ.
«Թուրքիայի դրոշ վառելով, թուրքերին մեր քրֆելով չեն պատմական վրեժ լուծում». Արշալույս Մղդեսյան

«Մեդիա կենտրոն» ծրագրի խմբագիր-համակարգող Արշալույս Մղդեսյանը ֆեյսբուքյան իր էջում գրել է. «Թուրքիայի դրոշ այրողներ, գուցե ձեր հագի շորե՞րն էլ վառեք։ Հաստատ մի 50-80 տոկոսը թուրքական է։ Կամ Անթալիա թռիչքի տոմսը ճղեք թափեք ամռանը։

Հա, ի դեպ վառում եք մի երկրի դրոշ, որ վերջին 20 տարում հասցրել է մի քանի անգամ մեծացնել տնտեսությունն ու մտնել աշխարքի 20 խոշոր տնտեսությունների մեջ, ԱՄՆ-ի, Եվարմիության ու Ռուսաստանի քթներից բռնած ման է տալիս ու ոչ մեկին մինչև վերջ պրիզնատ չի գալիս։ Հլա մի բան էլ իր պահանջներն է թելադրում։ Սիրիայում ինչ խելքը փչի անում է ու մարսում դա։ Ունի լուրջ ՏՏ ոլորտ ու ռազմաարդյունաբերություն։

Ասածս ինչ է. Թուրքիայի դրոշ վառելով, թուրքերին մեր քրֆելով չեն պատմական վրեժ լուծում կամ զոհերի հիշատակ հարգում։ Այլ Թուրքիայից ավելի զարգացած, հզոր ու առաջադեմ պետություն կառուցելով են դա անում։

Կրթվել, կրթել, անխնա կրթել, առանց կաղապարների ու սահմանափակումների։ Մտածել սովորեցնել, ոչ թե՝ ադեպտներ սարքել»։

| | |
1746 | 1
Facebook