ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը համաձայնել է պատասխանել «Независимая газета»-ի բլից հարցերին:
-Ե՞րբ է սկսվում և ավարտվում Ձեր աշխատանքային օրը:
-Սկսվում է առավոտյան 08:00-ին, վերջանում է, երբ արդեն ուժ չի մնում աշխատելու:
-Հոբբի՞
-Երբեք չի եղել և չկա:
-Սիրելի կերակո՞ւրը
-Սպաս:
-Խմի՞չքը
-Սուրճ: Ալկոհոլ նույնպես օգտագործում եմ, բայց նախապատվություններ չկան: Կախված է ընկերների շրջանակից և իրավիճակից:
-Սիրելի գրո՞ղը
-Հովհ. Թումանյան, Ֆ. Դոստոևսկի, Հրանտ Մաթևոսյան:
-Ե՞րբ եք վերջին անգամ գեղարվեստական ֆիլմ դիտել և ո՞րը
-Օրերս դիտել եմ «Օրենքն այստեղ տեղ չունի» իտալական կատակերգությունը: