Խնդրում ենք սպասել...

Հարցազրույցներ

«Ռուսաստանի բարեկամը Հայաստանում ո՛չ վարչապետն է, ո՛չ առանձին քաղաքական գործիչները». Նիկոլ Փաշինյան

00:20, հինգշաբթի, 25 ապրիլի, 2019 թ.
«Ռուսաստանի բարեկամը Հայաստանում ո՛չ վարչապետն է, ո՛չ առանձին քաղաքական գործիչները». Նիկոլ Փաշինյան

ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը «Независимая газета»-ին տված հարցազրույցում խոսել է ռուս-հայկական հարաբերությունների մասին: «Ռուսական վերլուծական շրջանակներում ոչ միշտ են լավ հասկանում Հայաստանի իրականությունը: Ես մեկ անգամ չեմ ասել, որ Ռուսաստանում իրենց բարեկամներ էին համարում այնպիսի քաղաքական գործիչներին, ինչպիսիք, այսպես ասած, բացարձակապես մասսայական չեն ժողովրդի շրջանում, որոնք դժգոհություն էին առաջացնում: Ես ուզում եմ ասել հետևյալը. Ռուսաստանի բարեկամը Հայաստանում ո՛չ վարչապետն է, ո՛չ առանձին քաղաքական գործիչները, Ռուսաստանի բարեկամը հայ ժողովուրդն է: Սա պետք է հաշվի առնել և ոչ թե նախապատվություն տալ առանձին դեմքերի»,- ասել է նա:

Դիտարկմանը, թե ՀՀ երկրորդ նախագահ Ռոբերտ Քոչարյանի շուրջ տեղի ունեցողը Ռուսաստանում որոշ շրջանակների մոտ դժգոհությունների ալիք է բարձրացրել, Հայաստանի վարչապետը նշել է. «Հայաստանում օրենքի առաջ բոլորը հավասար են: Դա է վերջին տարվա ընթացքում Հայաստանում տեղի ունեցած քաղաքական փոփոխությունների ողջ էությունը: Այժմ կալանքի տակ է նաև փոխնախարար, որին ես անձամբ եմ նշանակել: Իմ բարեկամի նկատմամբ քրեական գործ է հարուցված: Իսկ Մարտի 1-ի միջադեպը պետք է հետաքննվի և մեղավորները պետք է պատժվեն: Հայաստանում չի կարող գոյություն ունենալ իշխանություն, որը կրակում է սեփական ժողովրդի վրա: Եվ սա ոչ միայն անցյալի հարց է, այլև` ապագայի»:

5291 | 1
Facebook