Խնդրում ենք սպասել...

Իրադարձություններ

«Հաջողության են հասնում մեծամասամբ կեղծ գաղափարները». Արթուր Եղիազարան

00:00, հինգշաբթի, 25 ապրիլի, 2019 թ.
«Հաջողության են հասնում մեծամասամբ կեղծ գաղափարները». Արթուր Եղիազարան

Լրագրող Արթուր Հայրապետյանը ֆեյսբուքյան իր էջում գրել է. «Միայն կեղծ արժեքներն են տարածում գտնում, որովհետև բոլորը կարող են յուրացնել դրանք: Ցանկացած գաղափար, որ հաջողության է հասնում, մեծամասամբ կեղծ գաղափար է... Ամենավատ հանցագործությունները կատարվում են խանդավառության վիճակում՝ հիվանդագին վիճակ, որը պատասխանատու է համարյա բոլոր հասարակական և անձնական դժբախտությունների համար: Ցանկացած ժողովուրդ իր գոյության ինչ-որ պահին իրեն ընտրյալ է համարում, այդ ժամանակ է, որ նա տալիս է իր մեջ եղած լավագույնն ու վատագույնը:
     Երբ անխնա դատապարտում ենք մեր ժամանակակիցներին, բոլոր հնարավորություններն ունենք ապագա սերունդների աչքին որպես պայծառատես երևալու: Միաժամանակ՝ դրանով հրաժարվում ենք հիացմունքի անսպասելի կողմերից՝ այն հրաշալի ռիսկերից, որ հիացմունքը ենթադրում է, որովհետև հիացմունքն արկածախնդրություն է՝ ամենաանկախատեսելի հետևանքներով, իհարկե, բայց հնարավոր է նաև, որ լավ վերջանա. ու միայն հնարավոր է»:

2667 | 1
Facebook