Խնդրում ենք սպասել...

Իրադարձություններ

«Կյանքում կան կարևոր բաներ, որոնցից մեկը հենց այս օրն է»․ Ջևան Չելոյանց

20:25, չորեքշաբթի, 24 ապրիլի, 2019 թ.
«Կյանքում կան կարևոր բաներ, որոնցից մեկը հենց այս օրն է»․ Ջևան Չելոյանց

Այսօր «Բանանց» ՖԱ-ի ողջ անձնակազմը Ծիծեռնակաբերդի բարձունքում հարգանքի տուրք մատուցեց Հայոց ցեղասպանության 1,5 մլն անմեղ զոհերի հիշատակին: Ակումբին ուղեկցում էր «Բանանց» ՖԱ-ի սեփականատեր Ջևան Չելոյանցը, ով խոսեց իր համար այս օրվա կարևորության մասին․ «Այս օրը յուրաքանչյուր հայի համար վշտի և հիշատակի օր է, և յուրաքանչյուր հայ, եթե կա հնարավորություն, ապա այս օրը պիտի լինի իր հայրենիքում և հարգանքի տուրք մատուցի 1915 թ. անմեղ զոհերի հիշատակին: Եվ եթե նույնիսկ ես չկարողանայի այսօր Հայաստանում լինել, ապա ողջ ակումբը հավուր պատշաճի կբարձրանար Ծիծեռնակաբերդ և իր հարգանքի տուրքը կմատուցեր անմեղ զոհված հայերի համար: Ինձ՝ որպես ակումբի սեփականատեր, ուրախացնում է այն, որ այսօր «Բանանց»-ի վարչակազմը և պրոֆեսիոնալ թիմերն առանց բացառության նույնպես միացան համաժողովրդական երթին և միասին գնացինք դեպի Ծիծեռնակաբերդ: Մեր մեջ կան տասնյակ ազգեր՝ հայ, ռուս, սերբ, թաթար, նիգերիացի, սենեգալցի, քուրդ, մոլդովացի, լեզգին, բոսնիացի և բոլորը մեկ մարդու նման կիսում էին հայ ազգի վիշտը, և այդ մարդիկ գիտակցում են, որ կյանքում կան կարևոր բաներ, որոնցից մեկը հենց այս օրն է, և դա «Բանանց»-ի ամենամեծ հաղթանակն է: Ես գիտեմ, որ «Փյունիկ»-ը նույնպես պետք է գնա Ծիծեռնակաբերդ, և ես երախտապարտ եմ այդ նախաձեռնության համար Արթուր Սողոմոնյանին, որ այս կարևոր օրը նրանք նույնպես միացել են»։

3007 | 1
Facebook