Խնդրում ենք սպասել...

Իրադարձություններ

«Անկախ նրանից, թե որ կուսակցությունը կլինի իշխանության, Ցեղասպանության ճանաչումը մեր կարևորագույն խնդիրներից մեկն է». Վիգեն Սարգսյան

20:30, չորեքշաբթի, 24 ապրիլի, 2019 թ.
«Անկախ նրանից, թե որ կուսակցությունը կլինի իշխանության, Ցեղասպանության ճանաչումը մեր կարևորագույն խնդիրներից մեկն է». Վիգեն Սարգսյան

«Մենք այն երկիրն ենք և այն ժողովուրդն ենք, որը, վերապրած լինելով Ցեղասպանության հանցագործությունը, պետք է երբեք չդադարի պայքարել այդ հանցագործության կանխարգելման գործի համար: Անկախ նրանից, թե որ կուսակցությունը կլինի իշխանության, դա մեր համազգային, կարևորագույն խնդիրներից մեկն է»,- այսօր Հայոց ցեղասպանության զոհերի հուշահամալիրում լրագրողների հետ զրույցի ժամանակ ասել է Հայաստանի նախկին պաշտպանության նախարար Վիգեն Սարգսյանը: Նրա խոսքով՝ Ցեղասպանության ճանաչման գործընթացը պետք է դիտարկել նաև մեր երկրի անվտանգության տեսանկյունից: «Այս օրերին Թուրքիայից հնչեցին հայտարարություններ, որոնք ևս մեկ անգամ վերահաստատում են, որ քանի դեռ Թուրքիան չի առերեսվել իր պատմության հետ, այդ հանցագործությունը շարունակում է մնալ մեր անվտանգային համակարգի անբաժան մասը: Պետք է մի բան հստակ հիշել. Ցեղասպանությունը ողբերգություն լինելուց առաջ հանցագործություն է, որը պահանջում է գործողություն, կանխարգելում և մենք այդ կանխարգելման պայքարի դրոշակակիրը պետք է լինենք»,- նշել է Սարգսյանը:

1946 | 0
Facebook