Խնդրում ենք սպասել...

Իրադարձություններ

Մարզաշխարհի ներկայացուցիչները հարգել են Հայոց ցեղասպանության զոհերի հիշատակը

21:05, չորեքշաբթի, 24 ապրիլի, 2019 թ.
Մարզաշխարհի ներկայացուցիչները հարգել են Հայոց ցեղասպանության զոհերի հիշատակը

Այսօր Հայոց ցեղասպանության 104-րդ տարելիցն է։ Մարզաշխարհի ներկայացուցիչները հարգել են Հայոց ցեղասպանության զոհերի հիշատակը։

Հենրիխ Մխիթարյան․ «Ի հիշատակ Հայոց ցեղասպանության 1,5 մլն զոհերի... Շնորհակալություն Արգենտինա, Ավստրիա, Բելգիա, Բոլիվիա, Բուլղարիա, Կանադա, Չիլի, Կիպրոս, Չեխիա, Ֆրանսիա, Գերմանիա, Հունաստան, Իտալիա, Լիբիա, Լիտվա, Լիբանան, Լյուքսեմբուրգ, Հոլանդիա, Պարագվայ, Լեհաստան, Ռուսաստան, Սլովակիա, Շվեդիա, Շվեյցարիա, Սիրիա, Ուրուգվայ, Վատիկան, Վենեսուելա՝ Հայոց ցեղասպանությունը պաշտոնապես ճանաչելու համար»։

Արթուր Ալեքսանյան

«Արցախ» ՖԱ․ ««Արցախ» ՖԱ–ի ղեկավարությունը, մարզչական շտաբն ու ֆուտբոլիստները կեսգիշերին այցելեցին Ծիծեռնակաբերդի հուշահամալիր՝ հարգանքի տուրք մատուցելու Հայոց ցեղասպանության զոհերի հիշատակին...»։

Իզաբելլա Յայլյան

«Բանանց» ՖԱ․ «Այսօր՝ ապրիլի 24-ին, հայ ժողովրդի համար անչափ կարևոր օրը, «Բանանց» ՖԱ-ի ողջ անձնակազմը Ծիծեռնակաբերդի բարձունքում հարգանքի տուրք մատուցեց Հայոց ցեղասպանության մեկ ու կես միլիոն անմեղ զոհերի հիշատակին»։

Կամո Հովհաննիսյան

«Արարատ» ՖԱ․ «#ՃանաչեքՀայոցՑեղասպանությունը #ՊահանջումԵնքՄերՀողերը #ԵրբեքԿրկին»

«Գանձասար-Կապան» ՖԱ․ «Ցեղասպանությունը աղետ է ոչ միայն հայ ժողովրդի, այլև ողջ մարդկության համար։ Նման երևույթները պետք է իսպառ բացառել։ Իսկ անմեղ զոհերի հիշատակը հարկավոր է հիշել՝ ՄԻՇՏ»։

Լևոն Հայրապետյան

Գաբրիել Ղազարյան․ «Սիրելի՛ հայրենակիցներ,
     Ամեն տարի ապրիլի 24-ին հայ ժողովուրդը գլուխ է խոնարհում Ցեղասպանության զոհերի հիշատակի առջև: 2015 թվականին նշեցինք Հայոց Մեծ Եղեռնի 100-րդ տարելիցը՝ ողջ աշխարհին հիշեցնելով, որ միակամ ենք` դատապարտելու մեր անցյալի մեծագույն ողբերգությունը:
     Տարեցտարի ընդլայնվում է Հայոց Ցեղասպանությունը ճանաչող և դատապարտող երկրների աշխարհագրությունը, ինչը հնարավորություն է տալիս աշխարհի տարբեր մասերում կանխարգելել նմաատիպ ոճրագործությունները:
     Հավերժ հիշատակ՝ մեր անմեղ զոհերին և փառք հայ ժողովրդին, որը հաղթահարելով ճակատագրի բազմաթիվ փորձություններ՝ կերտել է մերօրյա նոր ու հզոր Հայաստանը»։

Յուրա Մովսիսյան․ «Never Forget! Armenian Genocide of 1915.»։

Հայաստանի Կիոկուշին կարատեի ֆեդերացիա․ «Ապրիլի 24-ը՝ Մեծ Եղեռնի զոհերի հիշատակի օր: Օրացույցի վրա այս օրը ամենաողբերգական է: Այն հայերիս համար դարձել է ուխտի, ոգեկոչման, հիշատակի, պահանջատիրության օր: Ապրիլի 24-ն իր առաքելությամբ մեզ ոգեկոչում է հիշել և խոնարհվել, մեր հարգանքի տուրքը մատուցել Հայոց Մեծ Եղեռնի զոհերի հուշահամալիրի առջև: Թուրքը ցանկացավ Հայ ազգին և Հայաստանը ջնջել աշխարհի երեսից և քարտեզից, սակայն չկարողացավ սպանել հայի հոգին: Մեր ժողովուրդը մնաց կանգուն, քանզի մենք հզոր ենք և անկոտրում, միասնական ենք և անպարտելի: Հայոց հարցն իր պատասխանը պետք է ստանա՝ ՀԻՇՈՒՄ ԵՆՔ ԵՎ ՊԱՀԱՆՋՈՒՄ. OSU»։

Արսեն Ջուլֆալակյան․ «Never again! 1915-2019»

Լևոն Պաչաջյան․ «Իմ միակ վրեժը թուրքերից էդ էն ա, որ ես կամ… Ու ոչ միայն կամ, այլ իմ երեխաները կան… Ու իրենք ծնվել են Հայաստանում… Ու Հայաստանը պետք է զարգանա ու ծաղկի… Ու Հայաստանում միլիոնավոր հայեր են բնակվելու ու արարելու…»։

Արթուր Դավթյան

Հայկ Ղուկասյան․ «Յուրաքանչյուր հայ մարդու պարտքն է հիշեցնել Թուրքիայի կառավարության կողմից իրականացված ոճրագործությունը և ճանաչելի դարձնել Հայոց ցեղասպանությունը»։

3990 | 0
Facebook