Խնդրում ենք սպասել...

Միջազգային

Քնեսեթի անդամները կոչ են արել Իսրայելին` ճանաչել Հայոց ցեղասպանությունը

14:30, չորեքշաբթի, 24 ապրիլի, 2019 թ.
Քնեսեթի անդամները կոչ են արել Իսրայելին` ճանաչել Հայոց ցեղասպանությունը

Քնեսեթի պատգամավորներն Իսրայելին կոչ են արել ճանաչել Հայոց ցեղասպանությունը: Այս մասին հաղորդում է The Jerusalem Post-ը: «Իսրայելի համար եկել է ժամանակը չտրվելու Թուրքիայի ճնշմանն ու ճանաչել Հայոց ցեղասպանությունը»,- ասել է խորհրդարանական Յաիր Լափիդը: «Մենք բարոյական ու պատմական պարտք ունենք` հիշելու Ցեղասպանությունն ու կանգնելու «երբեք նորից» կարգախոսի կողքին: Սա ճշմարիտ է յուրաքանչյուր ազգության պարագայում»,-Twitter-ում գրել է Լափիդը: Նա նաև նշել է, որ նախատեսում է կրկին առաջարկել իր` Հայոց ցեղասպանությունը ճանաչող օրինագիծը` հույս ունենալով, որ կոալիցիան կաջակցի իրեն:

Խորհրդարանական «Մերեց» սոցիալ-դեմոկրատական կուսակցության անդամ Մոսսի Ռազը Twitter-ում ևս անդրադարձել է Հայոց ցեղասպանությանը: Նա գրել է. «Մենք հիշում ենք այս օրը: Իսրայելի համար եկել է ժամը` ճանաչելու Հայոց ցեղասպանությունը»:

4849 | 2
Facebook