Խնդրում ենք սպասել...

Միջազգային

«КВН-ից դեռ ոչ ոք չէր դարձել նախագահ». Մասլյակով

14:10, չորեքշաբթի, 24 ապրիլի, 2019 թ.
«КВН-ից դեռ ոչ ոք չէր դարձել նախագահ». Մասլյակով

КВН-ի միջազգային միության նախագահ Ալեքսանդր Մասլյակովը RT-ին տված հարցազրույցում կիսվել է Զելենսկիի մասին հիշողություններով, ինչպես նաև արտահայտել է իր կարծիքն Ուկրաինայում տեղի ունեցած նախագահական ընտրությունների վերաբերյալ: Հաղորդավարի խոսքով՝ Զելենսկին աչքի էր ընկնում իր տաղանդով ու կազմակերպվածությամբ: Միևնույն ժամանակ, Մասլյակովը նշում է, որ դա եղել է անցյալում, իսկ ներկայի համար ինքը ոչինչ ասել չի կարող: Հարցին, թե հպարտանո՞ւմ է արդյոք КВН-ի այնպիսի շրջանավարտներով, ինչպիսին Զելենսկին է, հաղորդավարը պատասխանել է. «Շատ արժանավոր մարդիկ են եղել, ովքեր երիտասարդ տարիքում մասնակցել են խաղին: Նրանցից մի քանիսն, իհարկե, մեծագույն հաջողությունների են հասել, հայտնի դարձել ու պիտանի եղել հասարակությանը: Որքանով տեղյակ եմ, КВН-ից դեռ ոչ ոք նախագահ չէր դարձել: Այդ պատճառով էլ ոչ թե հպարտ եմ, այլ հետաքրքրված»:

5177 | 0
Facebook