Խնդրում ենք սպասել...

Իրադարձություններ

«Մեր թշնամիներն ունեն նյութական, տնտեսական մեծ ուժ, մենք ունենք խելք». Լիոնի փոխքաղաքապետ

12:00, չորեքշաբթի, 24 ապրիլի, 2019 թ.
«Մեր թշնամիներն ունեն նյութական, տնտեսական մեծ ուժ, մենք ունենք խելք». Լիոնի փոխքաղաքապետ

Ծիծեռնակաբերդի հուշահամալիրում լրագրողները զրուցել են Լիոնի փոխքաղաքապետ Ժորժ Կեպենեկյանի հետ: «100 և ավելի տարի է անցել, պետք է շարունակենք պայքարը, քանի որ հարցն ուրիշ լուծում չունի: Թուրքիան պետք է ընդունի ու առերեսվի պատմության հետ: Այս կառավարությունը երբեք չի կարողա ընդունել, գիտենք, բայց պայքարը պետք է շարունակենք»,- ասել է նա: «Մեր թշնամիներն ունեն մեծ նյութական, տնտեսական ուժ, մենք ունենք խելք. նոր շարժումներ պետք է ստեղծենք, նոր ուժեր, ու այս գործում կարևորում եմ հատկապես նոր սերնդի դերը»,- հավելել է փոխքաղաքապետը:

Նա նշել է, որ առաջին անգամն է, որ ցեղասպանության հիշատակի արարողությանը մասնակցում է ոչ թե Լիոնում, այլ՝ Երևանում:

2723 | 0
Facebook