Խնդրում ենք սպասել...

Համացանց

«Դեռ ժամանակ կա, կարող եք չեղարկել որոշումը»․ Գևորգ Աճեմյան

20:10, չորեքշաբթի, 24 ապրիլի, 2019 թ.
«Դեռ ժամանակ կա, կարող եք չեղարկել որոշումը»․ Գևորգ Աճեմյան

Վարչապետի աշխատակազմի գործերի նախկին կառավարիչ Գևորգ Աճեմյանը ֆեյսբուքյան իր էջում գրել է. ««Քաղաքացու օրվա» տոնի մասով «Իմ քայլը» խմբակցության պատգամավորների արձագանքներից և գործադիրի որոշումից պարզ է դառնում, որ 124 մլն դրամը նորմալ գումար է այն նշելու համար։ Հաշվի առնելով, որ ներկայիս իշխանությունները չեն սիրում ցոփ ու շվայտ կյանքով ապրել և շատ համեստ են, եկեք լինենք պրագմատիկ, ինչու ոչ նաև, լավատես ու մի պահ մտածենք, որ հաջորդ 5 տարիներին ոչ ավել քան 124 մլն դրամ է տրամադրվելու նույն տոնը նշելու համար։ Ի՞նչ է ստացվում։ 5x124մլն=620 մլն դրամ։ Գյումրեցի ընկերներս ինձ հավաստիացնում էին վերջերս, որ 9 մլն դրամով հնարավոր է բավականին լավ բնակարաններ գնել Գյումրիում և Շիրակի մարզում։ Մի պահ պատկերացրեք։ Ստացվում է` այս 5 տարվա մեջ հնարավոր է 69 ընտանիքի դուրս հանել տնակներից և բնակարանով ապահովել։ Էդուարդ Աղաջանյան, ընկե՛ր, իսկ դու ասում ես, թե հնարավոր չէ մասշտաբային սոցիալական խնդիրներ լուծել 124 մլն դրամով։ Հնարավոր է։ Դեռ ժամանակ կա, կարող եք չեղարկել որոշումը, առկա 124 մլն դրամով գնել 14 բնակարան, իսկ հաջորդ 4 տարիների ընթացքում` ամեն տարի, նույն չափի գումար դուրս հանելով բյուջեից, գնել նշածս քանակով բնակարաններ։ Իհարկե, եթե հնարավոր է, կարող եք բանակցել և ավելի շատ էլ գնել։ Գովելի կլինի։ Ասածս ինչ է` առաջնային խնդիրներ կան, դրանց ուշադրություն դարձնենք։ Միջավայրը փոխում է մարդուն։ Տնակային ավաններում ապրող մարդկանց մի այսպիսի խթան է պետք, և ո՞վ գիտի, թե ինչպիսի հաջողակ քաղաքացիներ կարող ենք կերտել` ընդամենը ֆինանսական միջոցների ճիշտ կառավարումով։ Դե հա, կասեք բանակին կարելի է ուղղել, էստեղ-էնտեղ... Բան չունեմ ասելու, բայց էդ բանակի ու մնացածի ռեսուրսն էլի քաղաքացին է... Մի խոսքով, որտեղ ուզում եք ուղղեք, միայն թե տոնակատարության վրա «շաղ չտաք»»։

6325 | 1
Facebook