Խնդրում ենք սպասել...

Թերթերի տեսություն

Թագուհի Ղազարյանի ուսման վարձը վճարել է Մանվել Գրիգորյանի եղբորորդին. «Հրապարակ»

10:00, չորեքշաբթի, 24 ապրիլի, 2019 թ.
Թագուհի Ղազարյանի ուսման վարձը վճարել է Մանվել Գրիգորյանի եղբորորդին. «Հրապարակ»

«Հրապարակ»-ը գրում է. «ԱԺ «Իմ քայլը» խմբակցության պատգամավոր, արշալույսցի Թագուհի Ղազարյանին հարցրինք` լսել ենք, որ Ձեր ուսման վարձն ինչ-որ ժամանակ վճարել է Արշալույս գյուղի գյուղապետ` Մանվել Գրիգորյանի եղբորորդի Զարզանդ Գրիգորյանը, որի լիազորությունները դադարեցվել են։ «Եթե խոսքը 4-րդ կուրսի ուսման վարձի մասին է, ապա այն սուբսիդավորվել է Արշալույս գյուղի համայնքային բյուջեի կողմից` իմ և մի քանի տասնյակ ուսանողների համար, դրանից հետո ես կա՛մ անվճար եմ սովորել, կա՛մ այլ հիմնադրամի շնորհիվ»: Ո՞ր հիմնադրամի։ ««Կրթական հիմնարկություն» հիմնադրամի»:

Մանրամասները՝ թերթի համարում:

4050 | 0
Facebook