Խնդրում ենք սպասել...

Հարցազրույցներ

«Արդեն մի տարի ա Նիկոլ Փաշինյանն ա իշխանություն, էդ թալանած փողն ո՞ւր ա». Շարմազանով

02:00, չորեքշաբթի, 24 ապրիլի, 2019 թ.
«Արդեն մի տարի ա Նիկոլ Փաշինյանն ա իշխանություն, էդ թալանած փողն ո՞ւր ա». Շարմազանով

ՀՀԿ խոսնակ Էդուարդ Շարմազանովը համաձայն չէ, որ իրենց իշխանության սխալների հետևանքն է Նիկոլ Փաշինյանի հաջողությունը: «Իդեալական իշխանություն չկա. ցանկացած իշխանություն զերծ չէ սխալներից և սխալն ու ճիշտը արդյունքով ա երևում»,- 5-րդ ալիքի եթերում ասել է Շարմազանովը:

Հարցին, թե այդ դեպքում ինչո՞ւ ժողովուրդը մերժեց Սերժ Սարգսյանին, Շարմազանովն ասաց. «Նիկոլ Փաշինյանը խաբեց ժողովրդին: Որովհետև տասը տարի շարունակ սուտ ու կեղծիք են քարոզել որոշ լրատվամիջոցներ, որոշ գրանտակերներ և որոշ քաղաքական վայ-գործիչներ, ասել են՝ Սաշիկը 50 տոկոս փայ է մտնում, հիմա ես հարց եմ տալիս. ո՞ւր ա Սաշիկի 50 տոկոսը: Ասում էր՝ բյուջեն թալանել են: Արդեն մի տարի ա Նիկոլ Փաշինյանն ա իշխանություն, էդ թալանած փողն ո՞ւր ա. պիտի երևա չէ՞, կա՛մ պետք ա բյուջեում երևա, կա՛մ թոշակների բարձրացման, կա՛մ աշխատավարձերի բարձրացման մեջ: Ես ասել եմ, որ Նիկոլ Փաշինյանը ի սկզբանե ձախողված քաղաքական գործիչ է, որովհետև ինքը չունի հայեցակարգ, չունի ներքին և արտաքին օրակարգ, որևէ օրակարգ չունի»:

5485 | 3
Facebook