Խնդրում ենք սպասել...

Հարցազրույցներ

«Ես հրաժարվում եմ այդպիսի ռեժիմով աշխատելուց». Նիկոլ Փաշինյան

01:30, չորեքշաբթի, 24 ապրիլի, 2019 թ.
«Ես հրաժարվում եմ այդպիսի ռեժիմով աշխատելուց». Նիկոլ Փաշինյան

«Ես հաճախ նախկինում քննադատել եմ մեր իշխանությանը այն բանի համար, որ երբ որ Բաքվից հնչում էր ռազմական հռետորաբանություն, Հայաստանից ի պատասխան՝ ասվում էր, որ մենք պատրաստ ենք փոխզիջումների: Սա ընկալվում էր որպես թուլություն: Ես հիմա համաձայն չեմ այդպիսի ռեժիմի»,- «Սիվիլնեթ»-ին տված հարցազրույցի ժամանակ ասել է վարչապետ Նիկոլ Փաշինյանը՝ անդրադառնալով Արցախյան հակամարտության հարցին:

Վարչապետը պնդում է, որ հակամարտությանը վերաբերող հարցերը պետք է հղվեն երեք կողմերին: «Եվ այդ երեք կողմերի պատասխանները պետք է հնչեն սինխրոն՝ միաժամանակ, թեկուզ նրանք կարող են աշխատանքային պայմաններով քննարկել իրենց պատասխանը, իրար հետ քննարկել և հետո հրապարակել այդ պատասխանը: Բայց կողմերից որևէ մեկին առանձին էդպիսի հարց հղելը... ես հրաժարվում եմ այդպիսի ռեժիմով աշխատելուց»,- ասել է Փաշինյանը:

Հարցին, թե վարչապետը և Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևը միմյանց լա՞վ են հասկանում, Փաշինյանը պատասխանել է. «Վիեննայի հանդիպման արդյունքներով արված հայտարարության մեջ ասվում էր, որ կառուցողական և դրական մթնոլորտում է տեղի ունեցել քննարկումը և այդ տեքստը համաձայնեցված տեքստ է: Այդ խոսակցության մեջ ինձ համար ամենակարևորն այն է, որ մենք ուղիղ, անկեղծ, առանց թակարդների ուղիղ խոսում և քննարկում ենք: Եվ, անկեղծ ասած, այդ խոսակցությունը ընդհանուր առմամբ մի խոսակցություն է, որը պիտի շարունակվի և շատ լավ կլինի, որ շարունակվի»:

8384 | 0
Facebook