Խնդրում ենք սպասել...

Հարցազրույցներ

Վարչապետը հիշեց իրեն առևանգելու ժամանակ տեղի ունեցած զվարճալի միջադեպը

00:40, չորեքշաբթի, 24 ապրիլի, 2019 թ.
Վարչապետը հիշեց իրեն առևանգելու ժամանակ տեղի ունեցած զվարճալի միջադեպը

ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը «Սիվիլնեթ»-ին տված հարցազրույցում պատմել է անցած տարի՝ ապրիլի 22-ին իրեն առևանգելու միջադեպից որոշ մանրամասներ:

«Երբ ինձ առևանգեցին, տարբեր փողոցներով տարան: Հյուսիսային ավտոկայանից երբ դուրս եկանք, ես տեսա որ հազարավոր մարդիկ երթով գալիս են դեպի Երևան և այդ պահին ապակին իջեցրի և գոռացի «ժողովո՜ւրդ», բայց չլսեցին, որովհետև վանկարկելով էին գնում, եթե լսեին, հասատատ մեքենայի դեմը կփակեին: Այդպես գնացինք ոստիկանության Սևանի բաժին: Միակ գործողությունը, որ արել են ինձ բերման ենթարկողները, ինձ և ուսապարկս իրարից առանձնացնելն էր: Հատուկ մի մեքենա եկավ իմ ուսապարկի ետևից. մեքենան եկավ, կանգնեց և ուսապարկը տեղափոխեցին այլ մեքենա: Հետո մի ուրիշ հետաքրքիր դրվագ եղավ. մեքենան մեծ արագությամբ էր ընթանում և չեմ հիշում՝ որտեղից մի ավտոտեսուչ մեր մեքենայի հետևից սկսեց ընթանալ և անընդհատ զգուշացնում էր. «Աջ քաշի կանգնի, աջ քաշի կանգնի»: Էս վարորդը անընդհատ ինչ-որ բաներ էր անում, ընդհուպ հիշում եմ, որ մեքենայի իսկական պետհամարանիշը հանեց ցույց տվեց, որից երևում էր, որ ԱԱԾ-ի մեքենա էր, էդ պետավտոտեսուչը չհանգստացավ, հետո վկայականը հանեց պատուհանից ցույց տվեց, մեկ ա, ավտոտեսուչը ասում էր. «Աջ քաշի կանգնի», շատ զվարճալի տեսարան էր: Վերջը, ստիպված եղավ, մեքենան աջ քաշել»,- հիշեց վարչապետը:

7207 | 0
Facebook