Խնդրում ենք սպասել...

Հարցազրույցներ

«124 միլիոն դրամով մասշտաբային որևէ սոցիալական կարիք հնարավոր չէ լուծել». Էդուարդ Աղաջանյան

23:45, երեքշաբթի, 23 ապրիլի, 2019 թ.
«124 միլիոն դրամով մասշտաբային որևէ սոցիալական կարիք հնարավոր չէ լուծել». Էդուարդ Աղաջանյան

ՀՀ վարչապետի աշխատակազմի ղեկավար Էդուարդ Աղաջանյանը Հանրայինի եթերում անդրադարձավ մայիսի վերջին կիրակին Քաղաքացու օր նշելու հարցին և դրա շուրջը ծավալվող քննարկումներին:

«Քաղաքացու օր անվան տակ պետք չի փնտրել որևէ այլ բան, քան հենց քաղաքացուն նվիրված, քաղաքացիական գիտակցությանը նվիրված միջոցառում: Իհարկե, պետք է այս միջոցառումը կապել անցած տարվա ապրիլյան և մայիսյան իրադարձությունների հետ, բայց կապել դա հեղափոխությունը իրականացրած ուժի հետ ամենևին պետք չէ: Մենք բազմիցս ասել ենք, որ այս հաղթանակը մենք չենք վերագրում ինքներս մեզ, բնականաբար, մենք ունեցել ենք որոշակի դերակատարություն, բայց մենք բոլոր առիթներին նշել ենք, որ այս հաղթանակը ժողովրդի հաղթանակն է»,- ասել է Էդուարդ Աղաջանյանը:

Անդրադառնալով տոնի համար նախատեսված գումարի չափին (124 միլիոն դրամ)` Աղաջանյանը նշել է. «Այս գումարով մասշտաբային որևէ սոցիալական կարիք հնարավոր չէ լուծել: Միջոցառման մանրամասներին երբ որ ծանոթանում եք, միանշանակ է, որ այստեղ ընդհանրապես որևէ քաղաքական գործիչ և քաղաքական սիմվոլիկա գրեթե բացակայում է»:

Նա անդրադաձավ նաև այն քննարկումներին, որ վարչապետը պետք է ելույթ ունենար Քաղաքացու օրվա առթիվ. «Այս տեսանկյունից մենք ասում ենք, որպեսզի սա չքաղաքականացվի, որոշում կայացվեց, որ ընդհանրապես պետք չէ, որ քաղաքական դեմքերի շուրջ որևէ քննարկում լինի: Սա մեզ համար շատ կարևոր, սկզբունքային հարց է և մենք կարծում ենք, որ ՀՀ քաղաքացիները պետք է միշտ հիշեն, որ նրանք են այս երկրի տերը, որ իշխանության միակ իրացնողը հենց ՀՀ քաղաքացին է»,- եզրափակեց Աղաջանյանը:

3582 | 1
Facebook