Խնդրում ենք սպասել...

Իրադարձություններ

Փաշինյանը խորհուրդներ է տվել Զելենսկուն՝ ինչպես շփվել Պուտինի հետ

20:35, երեքշաբթի, 23 ապրիլի, 2019 թ.
Փաշինյանը խորհուրդներ է տվել Զելենսկուն՝ ինչպես շփվել Պուտինի հետ

ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը РБК-ին տված հարցազրույցում ասել է, թե Ուկրաինայի նորընտիր նախագահ Վլադիմիր Զելենսկին ինչպես պետք է կառուցի հարաբերությունները Ռուսաստանի առաջնորդ Վլադիմիր Պուտինի հետ:

«Ես չեմ կարծում, որ իր համար դժվար կլինի շփվել Պուտինի հետ: Այստեղ կան պայմաններ. եթե լինի անմիջական, անկեղծ, առանց նենգության շփում, դժվար չի լինի: Ուղղակի պետք է ուղիղ և անկեղծ շփվել»,- ասել է նա:

Փաշինյանի խոսքով՝ այս խորհուրդը միայն ՌԴ նախագահի հետ շփմանը չի վերաբերում. «Ես կարծում եմ, որ ցանկացած մարդ դա գնահատում է, երբ տեսնում է, որ իր զրուցակիցը չի փորձում իրեն խաբել, խորամանկել, խեղաթյուրել ինչ-որ բան: Կարծում եմ, որ սա շատ-շատ ճիշտ վարվելաձև է բոլոր հարաբերություններում: Միգուցե միջազգային հարաբերություններում դիվաագիտության մեջ դա այնքան էլ ընդունված չէ, բայց ես բոլորի հետ եմ այդպես շփվում»,- ասել է ՀՀ վարչապետը:

5338 | 0
Facebook