Երգչուհի Մաքսիմը վթարի է ենթարկվել
17:00, երեքշաբթի, 23 ապրիլի, 2019 թ.
Մաքսիմ բեմական անվամբ հայտնի երգչուհի Մարինա Աբրոսիմովան ավտովթարի է ենթարկվել: Այս մասին հայտնում է երգչուհու մենեջեր Մարգարիտա Սոկոլովան: Նրա խոսքով՝ դեպքը տեղի է ունեցել օդանավակայանի ճանապարհին: Սոկոլովան Instagram-ի իր էջում որոշ լուսանկարներ է հարապարակել: «Իրավիճակը վերահսկվում է, լավագույն բժիշկներն են զբաղվում Մարինայով»,- ասված է հաղորդագրության մեջ: Սոկոլովան հավելել է, որ երգչուհին դեռ մեկ ամիս պետք է մնա բժիշկների վերահսկողության տակ:
|
10474 | 0