Խնդրում ենք սպասել...

Իրադարձություններ

ՊԵԿ նախագահը հանդիպել է ավտոներկրողների հետ

16:45, երեքշաբթի, 23 ապրիլի, 2019 թ.
ՊԵԿ նախագահը հանդիպել է ավտոներկրողների հետ

Քիչ առաջ ավարտվեց ՊԵԿ նախագահի և ավտոներկրողների հանդիպումը։

Դավիթ Անանյանը, լսելով ցուցարարների պահանջը, ասաց, որ ֆիզիակական անձինք, ովքեր մեքենաներ են ներկրում, չեն վճարելու տեղափոխման հարկը։ Ինչ վերաբերում է երկրորդ մեքենայի վաճառքի հետ կապված 20 տոկոս եկամտահարկին, Դ․ Անանյանն ասաց, որ օրենքի այդ կետը չի գործում, որովհետև Հարկային օրենսգրքի փոփոխությունների փաթեթն այս պահին գտնվում է Ազգային ժողովում։

Հիշեցնենք, որ այսօր ավտոներկրողները բողոքի ակցիա էին իրականացնում Պետական եկամուտների կոմիտեի շենքի դիմաց՝ պահանջելով ՊԵԿ նախագահի հրաժարականը։ Պատճառն ավտոմեքենաների ներկրման հետ կապված վճարն էր։

Մանրամասները՝ Aysor.am-ի տեսանյութում
5797 | 0
Facebook