Խնդրում ենք սպասել...

Միջազգային

Պորոշենկոյի համակիրները կտրուկ փոխել են իրենց հռետորաբանությունը

16:15, երեքշաբթի, 23 ապրիլի, 2019 թ.
Պորոշենկոյի համակիրները կտրուկ փոխել են իրենց հռետորաբանությունը

Страна.ua-ի հաղորդմամբ Պորոշենկոյի կողմնակիցները Զելենսկիի հաղթանակից հետո կտրուկ փոխել են իրենց քաղաքական ուղղվածությունը:

Ուկրաինացի լրագրող Այդեր Մուժդաբաևը նախագահական ընտրությունների առաջին փուլից հետո Զելենսկիին դավաճան համարեց ու կոչ արեց ուկրաինացիներին, հնարավորության դեպքում, զենքով պայքարել նրա դեմ: Նախագահական ընտրությունների երկրորդ փուլից հետո Մուժդաբաևը շնորհավորեց նրան. «Ուկրաինան եվրոպական, արևմտյան երկիր է, և ես, որպես քաղաքացի, շնորհավորում եմ Վլադիմիրին՝ արդար ընտրություններում իր հաղթանակի կապակցությամբ, որի երաշխավորն անկախ Ուկրաինայի առաջին նախագահ Պետրո Պորոշենկոն էր, և որի համար փառք ու պատիվ նրան»,- գրել է լրագրողը Facebook-ում:

Փոխնախարարներից Գեորգի Տուկը նույնպես սատարում էր Պորոշենկոյին: Прямой հեռուստաալիքի եթերում Տուկն արտահայտել էր իր բացասական վերաբերմունքը Զելենսկիի նկատմամբ: Նա խոսել էր «սխալ» թեկնածուի հաղթանակի դեպքում Ուկրաինային սպասվող ծանր հետևանքների մասին: «Բացատրել ու բացատրում եմ նորից: Ինձ համար կարևորը սկզբունքներն են, այլ ոչ թե մարդիկ», - նախագահական ընտրությունների երկրորդ փուլից հետո սոցկայքի իր էջում գրել էր փոխնախարար Տուկը:

4015 | 0
Facebook