Խնդրում ենք սպասել...

Միջազգային

Փաուերլիֆթինգի Հայաստանի հավաքականը՝ Եվրասիայի չեմպիոն

15:40, երեքշաբթի, 23 ապրիլի, 2019 թ.
Փաուերլիֆթինգի Հայաստանի հավաքականը՝ Եվրասիայի չեմպիոն

Ապրիլի 19-ից 21-ը Թբիլիսիում կայացած փաուերլիֆթինգի Եվրասիայի առաջնությունում Հայաստանի հավաքականը (մեծահասակներ, երիտասարդներ, պատանիներ, հաշմանդամություն ունեցողներ) թիմային հաշվարկով դարձել է չեմպիոն։

Հայ մարզիկները սահմանել են աշխարհի 5 ռեկորդ: Աշխարհի առաջնության ռեկորդակիր են դարձել՝ մեծահասակներ՝ 56 կգ քաշային Ալեքսանդր Ավետիսյանը (ձգում վարժություն, 155 կգ) և 60 կգ քաշային Ռաֆֆի Գալստյանը (ձգում վարժություն, 220 կգ), պատանիներ՝ 67,5 կգ քաշային Էրիկ Խաչատրյանը (ձգում վարժություն, 172,5 կգ): Հաշմանդամություն ունեցող մեծահասակներ՝ 60 կգ քաշային Հարություն Մխիթարյանը (սեղմում, 120 կգ), հաշմանդամություն ունեցող երիտասարդներ՝ 60 կգ քաշային Գևորգ Աֆրիկյանը (սեղմում, 85 կգ):

Եվրասիայի առաջնության արդյունքներով կձևավորվի պաուերլիֆտինգի Հայաստանի հավաքականը, որն այս տարվա մայիսին կմասնակցի աշխարհի առաջնությանը:

1784 | 0
Facebook