Խնդրում ենք սպասել...

Միջազգային

Ուկրաինայում դատի են տվել Պորոշենկոյին

15:15, երեքշաբթի, 23 ապրիլի, 2019 թ.
Ուկրաինայում դատի են տվել Պորոշենկոյին

Կիևի վարչական դատարանի դատավորները «Приватбанка»-ի գործով դատի են տվել Պետրո Պորոշենկոյին: Այս մասին հրապարկում էր արվել դատարանի պաշտոնական կայքում:

«Դատավորները միջամտելու և ճնշում գործադրելու համար պահանջում են հետաքննություն սկսել երկրի նախկին ղեկավարի, արդարադատության նախարարի և Ուկրաինայի կենտրոնական բանկի նախագահի դեմ՝ նախնական ​​դատավարությունների միասնական ռեգիստրին մուտքագրելով համապատասխան տեղեկությունները, որի հետևանքով մեղավորները կենթարկվեն քրեական պատասխանատվության»,- ասված է հայտարարության մեջ:

Ավելի վաղ, Կիևի շրջանի վարչական դատարանի դատավորը նախագահի անգործության պատճառով Պորոշենկոյի նկատմամբ դատական ​​հայց էր ներկայացրել: Համաձայն հարուցված հայցի՝ Պորոշենկոն դատավոր նշանակելիս չի առաջնորդվել Ուկրաինայի դատական օրենքներով ու ընթացակարգերով:

6735 | 0
Facebook