Խնդրում ենք սպասել...

Համացանց

«Վստահ եմ, որ նրան թույլ չեն տվել մեծ ձկներին մոտենալ»․ Վահագն Ավագյան

16:10, երեքշաբթի, 23 ապրիլի, 2019 թ.
«Վստահ եմ, որ նրան թույլ չեն տվել մեծ ձկներին մոտենալ»․ Վահագն Ավագյան

«Սասնա Ծռեր» կուսակցության մամուլի խոսնակ Վահագն Ավագյանը ֆեյսբուքյան իր էջում գրել է. «1 տարվա ընթացքում կոռուպցիոն մեղադրանքով չի կալանավորվել նախկին ռեժիմի ոչ մի բարձրաստիճան պաշտոնյա: 30 տարի թալանել են, միլիարդավոր դոլարներ են հափշտակել, բայց գեթ 1 բարձրաստիճան պաշտոյնա չեն ձերբակալել կոռուպցիայի մեղադրանքով: Փոխարենը՝ մի քանի ամիս աշխատած, նախկինում դրական հեղինակություն ունեցած ՊՎԾ պետին նմանատիպ մեղադրանք է առաջադրվել: ՊՎԾ պետին կարելի էր մեղադրանք առաջադրել նախկին կոռուպցիոներներին չբացահայտելու ու մեղադրանք չառաջադրելու համար, բայց ես առավել քան վստահ եմ, որ նրան թույլ չեն տվել մեծ ձկներին մոտենալ: Այսքանից հետո ուզո՞ւմ եք՝ հավատանք ձեր իրավապահ համակարգին, ձեր դատաիրավական համակարգին: Դուք հիմա՞ր եք»:

5288 | 1
Facebook