Խնդրում ենք սպասել...

Հարցազրույցներ

«Չեմ գտնում, որ Նիկոլ Փաշինյանը ենթարկվում է Լևոն Տեր-Պետրոսյանին». Սամվել Բաբայան

01:35, երեքշաբթի, 23 ապրիլի, 2019 թ.
«Չեմ գտնում, որ Նիկոլ Փաշինյանը ենթարկվում է Լևոն Տեր-Պետրոսյանին». Սամվել Բաբայան

Արցախի Հանրապետության պաշտպանության բանակի նախկին հրամանատար Սամվել Բաբայանը «Կենտրոն» հեռուստաընկերության եթերում խոսել է Արցախյան հակամարտության և Նիկոլ Փաշինյանի վարած քաղաքականության մասին:

«Հայտարարությունները, որ Ղարաբաղը պիտի կողմ լինի, միանշանակ ընդունելի է: Խնդիրը այն է, որ Մադրիդյան սկզբունքները ընդհանրապես բանակցային թեմա չպիտի լինեն, դա Ադրբեջանի թելադրանքն ա: Դրա շուրջ նստել, բանակցել, ոչ թե ես չեմ ուզում, կամ չեմ ցանկանում, այլ ես գիտեմ, որ այդտեղ լուծում չկա, դա բերում ա պատերազմի»,- ասել է Սամվել Բաբայանը:

Հարցին, թե ներկայումս կա՞ Լևոն Տեր-Պետրոսյանի ազդեցությունը ընթացող պրոցեսներում, Բաբայանը նշեց. «Ինչքան ես գիտեմ, որևիցե ազդեցություն չունի նա: Չեմ գտնում, որ Նիկոլ Փաշինյանը ենթարկվում ա Լևոն Տեր-Պետրոսյանին: Այն, ինչը որ կա, Նիկոլ Փաշինյանինն է, ես դրանում վստահ եմ»:

5865 | 0
Facebook