Խնդրում ենք սպասել...

Հարցազրույցներ

«Քաղաքական ամբիոնը օգտագործվեց բիզնես շահի համար». Մանե Թանդիլյան

00:40, երեքշաբթի, 23 ապրիլի, 2019 թ.
«Քաղաքական ամբիոնը օգտագործվեց բիզնես շահի համար». Մանե Թանդիլյան

ԱԺ «Լուսավոր Հայաստան» խմբակցության պատգամավոր Մանե Թանդիլյանը Հանրային հեռուստաընկերության եթերում ասաց, որ այսօր ընդդիմությունը շատ բարդ վիճակում է, որովհետև ներկայիս իշանությունը վայելում է ժողովրդի սերը և վստահությունը: «Մենք անընդհատ պետք է ցույց տանք և վերահաստատենք այն, որ այն արժեքները, ինչի համար մենք էլ ենք պայքարել, պետք է կյանքի կոչվեն: Եվ այստեղ է, որ մենք՝ որպես ընդդիմություն, փորձում ենք հակակշռել և փոխզսպել իշխանությանը»,- ասել է Թանդիլյանը:

Անդրադառնալով ցեմենտի պետական տուրքի վերաբերյալ նախագծի քննարկումներին՝ պատգամավորը նշել է. «Այն, որ այդքան բուռն տեղի ունեցան այդ քննարկումները, ուներ պատճառ: Տարբեր, ոչ պակաս կարևոր քննարկման հարցեր կան, որ այդ աստիճան բուռն քննարկման չեն ենթարկվում ԱԺ-ում, որովհետև այդ տեսակ շահերի բախման առարկա չեն դառնում: Ակնհայտորեն այստեղ կա բիզնեսի և քաղաքական շահերի բախում և այն սուբյեկտը, որ հանդիսանում էր հիմնական տնտեսվարողը, ներկա էր Ազգային ժողովում՝ որպես պատգամավոր, հետևաբար՝ մի ամբողջ կուսակցություն պաշտպանում էր այն շահերը, որ հետապնդում էր իրենց խմբակցության ղեկավար Գագիկ Ծառուկյանը: Քաղաքական ամբիոնը օգտագործվեց բիզնես շահի համար: Դրա համար ենք մենք պնդում, որ քաղաքականությունն ու բիզնեսը տարանջատելու հրամայական ունենք»:

| | |
1942 | 1
Facebook