Խնդրում ենք սպասել...

Միջազգային

Բենզեման պատմական ռեկորդ է սահմանել

00:10, երեքշաբթի, 23 ապրիլի, 2019 թ.
Բենզեման պատմական ռեկորդ է սահմանել

Մադրիդի «Ռեալի» հարձակվող Քարիմ Բենզեման Իսպանիայի առաջնության 33-րդ տուրի` Բիլբաոյի «Աթլետիկ»-ի դեմ խաղում դարձել էր հեթ-տրիկի հեղինակ (3:0)՝ խփելով այս մրցաշրջանի իր 21-րդ գոլը՝ 33 խաղում: Բացի այդ, Բենզեման «Ռեալ»-ի վերջին 5 խաղերում անընդմեջ դարձել է գոլի հեղինակ և թիմի վերջին 8 գոլերի հեղինակն է: «Ռեալ»-ի 117 տարվա պատմության մեջ նման ցուցանիշ ոչ-ոք երբևէ չի գրանցել։

2257 | 0
Facebook