Խնդրում ենք սպասել...

Իրադարձություններ

«Ես ու Նարեն կոչ ենք անում բոլորին պատվաստվել». Արսեն Թորոսյան

23:00, երկուշաբթի, 22 ապրիլի, 2019 թ.
«Ես ու Նարեն կոչ ենք անում բոլորին պատվաստվել». Արսեն Թորոսյան

Այսօր առողջապահության նախարար Արսեն Թորոսյանը իր դստեր՝ Նարեի հետ ֆեյսբուքյան ուղիղ եթերի ժամանակ հայտարարեց Իմունիզացիայի համաշխարհային շաբաթի մասին: Եթերի ընթացքում նա կոչ արեց ՀՀ քաղաքացիներին պատվասվել՝ հնարավոր բոլոր վարակներից խուսափելու համար:
     «Ուզում ենք հատուկ շեշտել, որ պատվաստանյութերը կոլեկտիվ են պաշտպանում: Այսինքն՝ մեզ պետք են շատ-շատ պատվաստված մարդիկ, որ բոլորս պաշտպանված լինենք: Ավելին՝ պատվաստվելով մենք նաև պաշտպանում ենք մեր մյուս ընկերներին, ովքեր ունեն պատվաստումների հակացուցումներ, օրինակ՝ բնածին իմունիտետով ծնված երեխաները: Ես ու Նարեն կոչ ենք անում բոլորին պատվաստվել և պաշտպանված լինել վտանգավոր վարակներից»,- ասաց նախարարը:
    
    

| | |
2207 | 0
Facebook