Խնդրում ենք սպասել...

Համացանց

«Տատիկը նրան պետք է «թագավոր ջան» ասեր և ջանին մեռներ». Հովհաննես Գալստյան

23:50, երկուշաբթի, 22 ապրիլի, 2019 թ.
«Տատիկը նրան պետք է «թագավոր ջան» ասեր և ջանին մեռներ». Հովհաննես Գալստյան

Ազատամարտիկ Հովհաննես Գալստյանը ֆեյսբուքյան իր էջում գրել է. «Ժամանակին, երբ Սերժիկը մեկնում էր մարզեր՝ նախընտրական հանդիպումների, տվյալ մարզի ամբողջ ղեկավար կազմը նրան դիմավորում էր մարզի մուտքի մոտ: ՀՀԿ ղեկավար կազմը նախօրոք հոգում էր, որ մեքենայից իջնելու պահին նրան մոտենար տարիքով մի կին և համբուրեր: Տատիկը նրան պետք է «թագավոր ջան» ասեր և ջանին մեռներ:

Հանդիպումները հիմնականում փակ դահլիճներում էին լինում և մասնակցում էին մի քանի օր առաջ կազմված ցուցակներով «դաբրո» ստացած մարդիկ:
     Տրվող հարցերը նախօրոք համաձայնեցված էին լինում աշխատակազմի հետ և Սերժիկը արդեն գիտեր, թե ինչ հարցեր էին հնչելու և պատասխանում էր այդ հարցերին:

Ինչու՞ հիշեցի:

Այսօր, երիտհանրապետականների հետ հանդիպման վերջում նա նորից ասել է, որ շուտով կխոսի և հնարավոր է, որ հարցերի պակաս լինեն:

ՄԱՄԱՆ, ԹԱԼԻԲԱՆ...

Մարդ, ով 10 տարիների ընթացքում պատասխանել է
     միայն նախօրոք պատրաստած հարցերի, ով հարցազրույցների է հրավիրել միայն իր լրատվամիջոցների լրագրողներին և չի պատասխանել որևէ այլ հարցի, վախենում է, որ հարցերի պակաս կլինի:
     Ախր բոլորին է հայտնի, որ առանց թղթի խոսելիս՝ ինքը քարհանգուստ է ընկնում:

Սերժիկի տատիկը նման դեպքերում կասեր. «ԱՇԽԱՐՀ ԵՐԵՎԻ ԼԻՈՒԹՅՈՒՆ ԸՆԿՆԻ...»

Իսկ վերջում, երբ հարցրել է, թե ի՞նչ են ուզում երիտասարդները, մի աղջնակ նրան ասել է.
     —Վերադարձե՛ք, պարոն նախագահ:

Փաստորեն ոճի մեջ ոչինչ չի փոխվել, միայն համբուրող տատիկն է մի քիչ երիտասարդացել ...»:

4641 | 1
Facebook