Խնդրում ենք սպասել...
ԱՐՑԱԽ.news ԼՐԱՏՎԱԿԱՆ

Իրադարձություններ

Տիգրան Հակոբյանը`«Կիսաբաց լուսամուտների» և Լիլի Մորտոյի «կրծքերին նվիրված» հաղորդման մասին

20:15, երկուշաբթի, 22 ապրիլի, 2019 թ.
Տիգրան Հակոբյանը`«Կիսաբաց լուսամուտների» և Լիլի Մորտոյի «կրծքերին նվիրված» հաղորդման մասին

«Մոտ մեկ ամիս առաջ մի հաղորդում՝ առանց հանրայնացնելու, փոխհամաձայնության գալով, հանեցինք եթերից և այն չհեռարձակվեց, որ իսկապես կարող էր պարունակել անճաշակություն և հետևանքներ ունենալ: Այսինքն՝ խնդիրն այն չի, որ բացահայտես և ինքնահաստատվես՝ ինչ-որ պատիժ կիրառելով, մենք նաև որոշ պրոֆիլակտիկ աշխատանքներ ենք տանում»,- այսօր ԱԺ-ում լրագրողների հետ զրույցի ժամանակ ասաց Հեռուստատեսության և ռադիոյի հանձնաժողովի նախագահ Տիգրան Հակոբյանը` անդրադառնալով «Կիսաբաց լուսամուտներ» հաղորդաշարին:

Հարցին՝ ե՞րբ է լինելու եթերի բովանդակային բարելավում, օրինակ՝ Լիլի Մորտոյի կրծքերի ու բարեմասնությունների շուրջ մի ամբողջ հաղորդում է հեռարձակվում, Տ. Հակոբյանը ասաց. «Ո՞վ ա Լիլի Մորտոն: Այդ հաղորդման դեպքում հանձնաժողովն անելիք չունի, օրենքում ամրագրված է, որ մենք իրավունք չունենք միջամտել տպագրական քաղաքականությանը և դա խոսքի ազատության և լրատվամիջոցների անկախության երաշխիքներից մեկն է: Այդքան նեղվել չի կարելի, հեռուստատեսային ծրագրերը այդպիսի մեծ, ինչպիսին մենք ենք պատկերացնում, ազդեցություն ճաշակի վրա չեն ունենում և նույնիսկ եթե առաջատար երկրների կոմերցիոն հեռուստաընկերությունները նայեք, այնտեղ շատ ավելի ցածր որակի հաղորդումներ կան»,- ասաց Հակոբյանը:

| | |
4220 | 0
Facebook