Խնդրում ենք սպասել...
ԱՐՑԱԽ.news ԼՐԱՏՎԱԿԱՆ

Միջազգային

Գաբրիել Ղազարյանը՝ ՀԲՖ-ում ստեղծված իրավիճակի մասին

20:05, երկուշաբթի, 22 ապրիլի, 2019 թ.
Գաբրիել Ղազարյանը՝ ՀԲՖ-ում ստեղծված իրավիճակի մասին

Այսօր ՀՀ սպորտի և երիտասարդության հարցերի նախարարի պարտականությունները կատարող, նախարարի առաջին տեղակալ Գաբրիել Ղազարյանը հանդիպել է բռնցքամարտի տարբեր տարիքային խմբերի հավաքականների մարզիչների հետ:

Գաբրիել Ղազարյանը մարզիչներին հորդորել է շարունակել բնականոն մարզումները՝ ուսումնամարզական հավաքներում ընդգրկելով Հայաստանում մարզվող բոլոր հեռանկարային մարզիկներին:

«Անելու ենք առավելագույնը, որ Հայաստանի Հանրապետության բռնցքամարտի ֆեդերացիայում ստեղծված իրավիճակն իր բացասական ազդեցությունը չթողնի մարզիկների ուսումնամարզական գործընթացի վրա: Ֆեդերացիային պետական բյուջեից տրամադրվող ֆինանսական աջակցության կասեցումից հետո քննարկումներ ենք կազմակերպել Հայաստանի ազգային օլիմպիական կոմիտեի հետ, որի աջակցությամբ էլ կկազմակերպվեն մարզիկների մարզումների անընդհատությունն ապահովելու և նրանց միջազգային մրցաշարերին մասնակցելու գործընթացները: Հունիսին կայանալիք Եվրոպական խաղերից առաջ պետք է լավ մարզվել՝ մեր երկիրն արժանապատվորեն ներկայացնելու համար»,- ասել է Ղազարյանը:

Նախարարի առաջին տեղակալը հավաքականների մարզիչներին առաջարկել է երկօրյա ժամկետում նախարարություն ներկայացնել 2019 թվականի մարզական միջոցառումների օրացուցային պլանով նախատեսված միջոցառումների նախահաշիվները՝ համապատասխան գրությամբ Հայաստանի ազգային օլիմպիական կոմիտեին փոխանցելու համար: Հանդիպմանը ներկա էր նաև Հայաստանի ազգային օլիմպիական կոմիտեի գլխավոր քարտուղար Հրաչյա Ռոստոմյանը:

| | |
1088 | 0
Facebook