Խնդրում ենք սպասել...

Միջազգային

Գևորգ Հարությունյանը 5-րդն է «Սան Սեբաստիան Սուիդադ» մրցաշարում

19:35, երկուշաբթի, 22 ապրիլի, 2019 թ.
Գևորգ Հարությունյանը 5-րդն է «Սան Սեբաստիան Սուիդադ» մրցաշարում

Իսպանիայում ավարտվեց «Սան Սեբաստիան Սուիդադ» միջազգային մրցաշարը, որին Հայաստանը ներկայացնում էր գրոսմայստեր Գևորգ Հարությունյանը: 9 հնարավորից վաստակելով 7.5 միավոր՝ մրցաշարի հաղթող դարձավ Իսպանիան ներկայացնող գրոսմայստեր Վասկես Իգարսա Ռենիերը: Գևորգ Հարությունյանը հաղթողից հետ մնաց կես միավորով և կիսեց 2-5-րդ հորիզոնականները: Լրացուցիչ ցուցանիշների հաշվարկից հետո Հարությունյանը գրավեց 5-րդ հորիզոնականը:

1753 | 0
Facebook