Խնդրում ենք սպասել...

Միջազգային

Բողոքի ակցիաներ՝ Ալժիրում. 5 գործարար է ձերբակալվել

16:55, երկուշաբթի, 22 ապրիլի, 2019 թ.
Բողոքի ակցիաներ՝ Ալժիրում. 5 գործարար է ձերբակալվել

Ալժիրում 5 միլիարդատեր է ձերբակալվել. նրանցից մի քանիսը պայքարում էին երկրի նախագահի աթոռի համար: Այս մասին հաղորդում է BBC-ն:

Նույն աղբյուրի համաձայն, նրանք բերման են ենթարկվել կոռուպցիոն բացահայտումների հիման վրա:

Գործարարներից մեկը՝ արդյունաբերության մագնատ Իսադ Ռեբրաբը Twitter-ում հերքել է իր ձերբակալման մասին լուրերը: Նա հավելել է, որ ինքն իր գործերի համար է ոստիկանական բաժանմունք գնացել:

Մյուս 4 գործարարներն էլ կասկածվում են պաշտոնաթող նախագահ Աբդելազիզ Բուտեֆլիկայի հետ սերտ հարաբերությունների համար:

Հակակառավարական ցույցերից երեք շաբաթ անց, 20 տարի երկրի նախագահի պաշտոնն զբաղեցնող Բուտեֆլիկան հրաժարական էր տվել: Նախագահի ընտրությունը տեղի կունենա հուլիսին:

5071 | 0
Facebook