Խնդրում ենք սպասել...

Միջազգային

Ստամբուլում 4 հարկանի շենք է փլվել. ևս 10 բարձրահարկ փլուզման եզրին է

22:15, երկուշաբթի, 22 ապրիլի, 2019 թ.
Ստամբուլում 4 հարկանի շենք է փլվել. ևս 10 բարձրահարկ փլուզման եզրին է

Ստամբուլում սողանքների հետևանքով 4-հարկանի շենք է փլուզվել: Բարեբախտաբար, զոհեր չեն եղել, քանի որ առավոտյան բոլոր բնակիչներին տարհանել են և տարածքը սահմանազատել: Մարդկանց տարհանել են հապշտապ կարգով, նրանք անգամ փռած լվացքը չեն հասցրել հավաքել:

Առաջացած փլվածքին հարակից ևս 10 շենք փլուզման վտանգի տակ է: Նրանց բնակիչները ևս տարհանված են:

10331 | 0
Facebook