Խնդրում ենք սպասել...

Միջազգային

Վազգեն Թևանյանը կվիրահատվի

15:40, երկուշաբթի, 22 ապրիլի, 2019 թ.
Վազգեն Թևանյանը կվիրահատվի

Ազատ ոճի ըմբշամարտի Եվրոպայի մինչև 23 տարեկանների չեմպիոն Վազգեն Թևանյանը կվիրահատվի: Ռումինիայի մայրաքաղաք Բուխարեստում անցկացված ըմբշամարտի Եվրոպայի առաջնության ընթացքում նա ձեռքի բութ մատի վնասվածք է ստացել՝ հրաժարվելով հետագա պայքարից: Հետազոտությունները ցույց են տվել, որ Թևանյանի մոտ բութ մատի ջլերի մասնակի պատռվածք կա և անհրաժեշտ է վիրահատություն: Վիրահատությունից 2 շաբաթ հետո 19-ամյա ըմբիշը կկարողանա թեթև մարզվել, իսկ 6 շաբաթ անց՝ վերադառնալ գորգային մարզումներին։

2643 | 0
Facebook