Խնդրում ենք սպասել...

Միջազգային

«Արևմուտքը թույլ չի տա Զելենսկիին լուծարել խորհրդարանը». փորձագետ

15:25, երկուշաբթի, 22 ապրիլի, 2019 թ.
«Արևմուտքը թույլ չի տա Զելենսկիին լուծարել խորհրդարանը». փորձագետ

Ըստ Ուկրաինայի համալսարանի քաղաքական վերլուծության ու կառավարման ամբիոնի փորձագետ Ռուսլան Բորտնիկի՝ խորհրդարանի լուծարումը թույլ չտալով՝ արևմտյան գործընկերները կփորձեն հավասարակշռել Զելենսկիին. «Արևմուտքում հրաշալիորեն հասկանում են, որ լուծարումը կհանգեցնի նախագահամետ խորհրդարանի ստեղծմանը, որը նրանք թույլ տալ չեն կարող: Ռադայի պատգամավորները նույնպես դեմ կլինեն լուծարմանը, քանի որ բյուջետային տարին դեռ ընթացքում է, ֆինանսական հոսքերի բաշխումն էլ շարունակվում է»:

Քաղաքագետը հավելում է, որ Զելենսկին կլինի լեգիտիմ, բայց թույլ նախագահ: Ուկրաինայի ԿԸՀ-ի տվյալներով, վերահաշվարկված արդյունքների արձանագրությունների համաձայն, Զելենսկին հավաքել է ձայների 71,94%-ը, Պորոշենկոն՝ 25,75%:

4156 | 0
Facebook